Այսօր Մոսկվայի 875-ամյակն է. Պուտինը շնորհավորել է մոսկվացիներին
ԱշխարհՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը, Զարյադյե այգում կայացած հանդիսավոր միջոցառման ժամանակ, շնորհավորել է մոսկվացիներին մայրաքաղաքի 875-ամյակի կապակցությամբ։
Իր շնորհավորական խոսքում Պուտինը նշել է Մոսկվայի «վեհաշուք հնությունն» ու ժամանակակից տեսքը, նրա կյանքի ռիթմը, գողտրիկ այգիներն ու փողոցները։
«Շնորհավոր տոնդ, շնորհավոր Մոսկվայի օրը, շնորհավոր մեր մայրաքաղաքի 875-ամյակը: Մենք հպարտ ենք Մոսկվայով, սիրում ենք այս քաղաքն իր վեհաշուք հնությամբ և ժամանակակից, դինամիկ, բուռն կյանքի ռիթմով, գողտրիկ այգիների, ծառուղիների ու փողոցների հմայքով, գործարար ու մշակութային միջոցառումների հարստությամբ»,- ասել է ՌԴ նախագահը։
Պուտինը նշել է, որ Մոսկվան օրգանապես համատեղում է երիտասարդության պատմությունն ու էներգիան, ինչպես նաև մեր ժամանակի առաջադեմ լուծումները։