Զաքիր Հասանովը հրամայել է ադրբեջանցիներին միշտ պատրաստ լինել՝ «ճնշելու ցանկացած սադրանք»
ԱդրբեջանԱդրբեջանի Պաշտպանության նախարարությունում տեղի ունեցած պաշտոնական խորհրդակցության ընթացքում մանրամասն վերլուծվել է հայ-ադրբեջանական պետական սահմանին և ռուսական խաղաղապահ զորախմբի ժամանակավոր տեղակայման տարածքում օպերատիվ և ներկա իրավիճակը։ Այս մասին հայտնում է APA-ն։
«Ընդգծելով վերջին շրջանում Քարվաճառի և Բերձորի շրջաններում առաջացած լարվածությունը՝ Ադրբեջանի պաշտպանության նախարար Զաքիր Հասանովը հրամայել է անհապաղ և վճռականորեն ճնշել ցանկացած հնարավոր սադրանք»,-գրում է APA-ն։