Սգի մեջ գտնվող Քեյթ Միդլթոնը Եղիսաբեթ II-ի մահից հետո առաջին անգամ հայտնվել է պապարացիների օբյեկտիվում
ԼուսանկարներՈւելսի արքայադուստր Քեյթ Միդլթոնն առաջին անգամ հայտնվել է պապարացիների օբյեկտիվում Եղիսաբեթ II-ի մահից հետո։ Այս մասին հայտնում է Daily Mail-ը։
Պապարացիները լուսանկարել են Քեյթ Միդլթոնին ավտոմեքենա վարելիս։ Նա գնում էր Բերքշիրի Լամբրուկի դպրոց՝ դասերից հետո իր և արքայազն Ուիլյամի երեխաներին՝ 9-ամյա Ջորջին, 7-ամյա Շարլոտային և 4-ամյա Լուիսին, տուն տանելու համար։ Ուելսի արքայադուստրը, Քորնուոլի և Քեմբրիջի դքսուհին (այդպիսին են նրա նոր տիտղոսները թագուհի Եղիսաբեթ II-ի մահից հետո) ամբողջովին սև էր հագել և աչքերը թաքցրել էր արևային ակնոցների տակ։
««Գեղեցիկ ցանկացած հանգամանքներում», «Թագավորական ընտանիքի սեփականությունը», «Նա նշանակալի օգնություն կլինի արքայազն Ուիլյամի և թագավոր Չարլզ III-ի համար», «Թագուհուն արժանի ինքնատիրապետման օրինակ»»,-Քեյթ Միդլթոնով հիացել են Daily Mail-ի բաժանորդները։