Գերմանիան պատրաստ է դադարեցնել ռուսական գազի մատակարարումները. Շոլց
Համաշխարհային Մամուլ
Գերմանիան և Եվրոպան պատրաստ են ռուսական գազի մատակարարումների ամբողջական դադարեցմանը եվրոպական երկրներ, հայտարարել է Գերմանիայի կանցլեր Օլաֆ Շոլցը, մեջբերում է Bloomberg-ը։
Նրա խոսքով՝ Գերմանիայի հյուսիսային ափին արդեն տեղադրվել են հեղուկ գազի ներկրման տերմինալներ։ Բացի այդ, ինչպես նշել է նա, երկիրն ամբողջությամբ «խնայում է գազը»։
Շոլցի խոսքով՝ Գերմանիան պատրաստվել է այն բանին, որ Ռուսաստանի Դաշնությունը «մեծ մասամբ կդադարեցնի մատակարարումները»՝ կապված Ուկրաինայում ռազմական գործողությունների հետ։
Գերմանիայի կանցլերը նշել է, որ երկիրը խնայել է գազը, կրկին օգտագործում է ածուխով աշխատող էլեկտրակայանների արտադրական հզորությունները, իսկ հաջորդ տարվա սկզբին անհրաժեշտության դեպքում կկարողանա օգտագործել հարավգերմանական մնացած ատոմակայանները։


















































Ամենադիտված
Դերասանուհու որդին հիվանդանոցում մահացել է. որն էր եղել վեճի բուն պատճառը, ինչու էին կրակել նրան