Սերբիայի նախագահ Վուչիչը խոսել է իր «մեծ ընտանիքում» լեսբուհու մասին
Աշխարհ
Սերբիայի նախագահ Ալեքսանդր Վուչիչը հայտարարել է, որ իր «մեծ ընտանիքում» կա ԼԳԲՏ համայնքի ներկայացուցիչ։ Այս մասին նա հայտարարել է Ազգային անվտանգության խորհրդի նիստում՝ պատասխանելով Բելգրադում գեյ-շքերթի հնարավոր անցկացման վերաբերյալ խորհրդի դիրքորոշման մասին հարցին, փոխանցում է Danas-ը։
Ինչպես ասել է Վուչիչը, իր գործընկերներից շատերը նույնասեռական են, և նրանք իրեն մեծ օգնություն են ցուցաբերում։
«Եթե ես մտածեի, որ [Սերբիայի վարչապետ] Անե Բռնաբիչը (բացահայտ լեսբիուհի - խմբ.) չար է, նա այնտեղ չէր լինի: Իմ մեծ ընտանիքում միասեռական կին կա, և ես նրան երբեք այլ բանի հետ չեմ փոխի, չեմ կարծում, որ դրանում որևէ չարիք կա»,- ասել է նախագահը և նշել, որ չի սիրում գեյ-շքերթներ։
Նա, սակայն, չի հստակեցրել, թե արդյոք նկատի ունի Բռնաբիչին՝ խոսելով իր «մեծ ընտանիքի» մասին։
Նրա խոսքով, եթե ԼԳԲՏ համայնքն իրեն դիմեր խորհրդի համար, նա խորհուրդ կտար այլ կարեւոր հարցերով զբաղվել, ոչ թե շքերթներով։


















































Ամենադիտված
Ադրբեջանից ներմուծված բենզինը պետք է մնա բենզալցակայաններում, չպետք է օգտվեն դրանից (տեսանյութ)