Թագավորական մեղուներին տեղեկացրել են Եղիսաբեթ II թագուհու մահվան մասին
ԱյլԹագավորական մեղվաբույծ Ջոն Չեփելը Բուքինգհեմյան պալատի և Կլարենս-հաուսի տարածքում մեղուներին տեղեկացրել է Եղիսաբեթ II թագուհու մահվան մասին։ Այս մասին հայտնում է The Daily Mail թերթը։
Համաձայն բազմադարյա ավանդույթի` նա մեղուների փեթակների վրա սև ժապավեններ է դրել: Մեղվաբույծը միջատներին ասել է նաև, որ նրանց տերը մահացել է, և այսուհետ նոր սեփականատեր է լինելու՝ հորդորելով լավ վերաբերվել նրան։
Ծեսը հիմնված է հին սնահավատության վրա, որ եթե մեղուները տեղեկացված չլինեն սեփականատիրոջ փոփոխության մասին, նրանք կդադարեն մեղր արտադրել, կլքեն փեթակը կամ նույնիսկ կմահանան։ Չեպելը նշել է, որ որպես ավանդույթի մի մաս, պետք է թակել յուրաքանչյուր փեթակ և ասել. «Նոր տերը բարի կլինի քո հանդեպ»։