Զելենսկին հավաքել է Ուկրաինայի ռազմական ղեկավարությանը
ԱշխարհՈւկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին սեպտեմբերի 10-ին խորհրդակցություն է անցկացրել Գերագույն հրամանատարի շտաբի հետ։ Այս մասին հայտնում է նրա մամուլի ծառայությունը։
Հանդիպման մասնակիցները օպերատիվ խմբերի հրամանատարներից զեկուցումներ են լսել ուկրաինական տարածքների ազատագրման ուղղությամբ պաշտպանական ուժերի ակտիվ գործողությունների մասին։
«Արդյունքների համաձայն՝ համապատասխան որոշումներ են ընդունվել, մասնավորապես՝ ազատագրված բնակավայրերի անվտանգության ապահովման վերաբերյալ»,- ասվում է հաղորդագրությունում։
Հանդիպմանը քննարկվել է նաև Ուկրաինայի պաշտպանության հարցերով խորհրդատվական խմբի հինգերորդ հանդիպումը («Ռամշտեյնի» ձևաչափ):