Խոշոր ավտովթար Տավուշի մարզում․ վիրավորներից մեկը ՌԴ քաղաքացի է
Արտակարգ Պատահար
Երեկ՝ սեպտեմբերի 9-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Տավուշի մարզում։ Ժամը 13։20-ի սահմաններում Մայիսյան կամուրջ-Նոյեմբերյան ավտոճանապարհի 10-րդ կմ հատվածում բախվել են ՌԴ քաղաքացի 33-ամյա Անտոն Նիկոլաևիչի վարած Volkswagen մակնիշի և Տավուշի մարզի բնակիչ 46-ամյա Կարեն Հարությունյանի վարած VAZ 21703 մակնիշի ավտոմեքենաները։
Ինչպես հայտնում է Shamshyan.com-ը, վթարի հետևանքով Volkswagen-ը դուրս է եկել երթևեկելի գոտուց և գլխիվայր հայտնվել դաշտում։ Իսկ Ա․ Նիկոլաևիչն ու Կ․ Հարությունյանի ուղևոր՝ Տավուշի մարզի բնակիչ 23-ամյա Լիաննա Հարությունյանը մարմնական վնասվածքներով տեղափովել են «Իջևան» բժշկական կենտրոն։
Դեպքի վայր են ժամանել Ճանապարհային ոստիկանության 2-րդ սպայական գումարտակի 4-րդ վաշտի 2-րդ դասակի ծառայողները՝ վաշտի հրամանատար Էդգար Սուսլիյանի, դասակի հրամանատար Կարեն Աբազյանի գլխավորությամբ։
Վթարի մասին ՃՈ 1-77 օպերատիվ կառավարման կենտրոնի պատասխանատու հերթապահ Միհրան Միրզոյանը տեղեկությունը փոխանցել է Հայաստանի քննչական կոմիտեի Տավուշի մարզային քննչական վարչություն, որտեղից ժամանել է քննչական խումբը՝ ավագ քննիչ Իսախանյանի գլխավորությամբ։
Ժամանել են նաև ոստիկանության Իջևանի բաժնի հերթապահ խումբը՝ համայնքային ոստիկանության բաժանմունքի պետ Թելոյանի գլխավորությամբ։


















































Ամենադիտված
Խստորեն դատապարտում եմ Ռուբեն Ռուբինյանի կողմից Ստամբուլում թուրք տեսած լինելը. Դանիել Իոաննիսյան