ԱՄՆ-ն Արևելյան Եվրոպայում իր դաշնակիցներին դրամաշնորհներ կտա` զենք գնելու համար. Politico
Համաշխարհային ՄամուլԱՄՆ-ը որոշել է Արևելյան Եվրոպայում իր դաշնակիցներին դրամաշնորհներ տալ՝ ամերիկյան պաշտպանական ընկերություններից ռազմական տեխնիկա գնելու համար։ Այդ մասին գրում է Politico-ն։
Ինչպես ասվում է հոդվածում, ԱՄՆ-ն Ուկրաինային զենքի միանվագ մատակարարումից անցնում է ՆԱՏՕ-ի արևելյան թևի երկրների երկարաժամկետ մատակարարմանը:
«Սա պետք է փարատի որոշ մտավախություններ, հատկապես մերձբալթյան երկրներում, որ նրանք ավելի խոցելի են դարձել այդքան շատ զենքեր տալուց հետո»,- ասվում է հրապարակման մեջ։
Հրատարակությունը նշում է նաև, որ Արևելյան Եվրոպայի երկրները կշարունակեն ազատվել խորհրդային տեխնոլոգիայի պաշարներից՝ հանձնելով դրանք Կիև։