Ի՞նչ կառաջարկի Էրդողանը Պուտինին Սամարղանդում
ՌուսաստանԹուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիբ Էրդողանը Սամարղանդում կայանալիք ՇՀԿ գագաթնաժողովի շրջանակում իր ռուսաստանցի գործընկեր Վլադիմիր Պուտինի հետ առաջիկա հանդիպմանը ևս մեկ անգամ առաջարկելու է բանակցություններ վարել Ուկրաինայի ղեկավար Վլադիմիր Զելենսկու հետ:
Այս մասին հայտնում է Hurriyet-ը:
Նշվում է, որ Էրդողանի եւ Պուտինի հանդիպման կարևորագույն թեման կլինի Ուկրաինայում շարունակվող հակամարտությունը:
Ակնկալվում է, որ «հացահատիկային միջանցքի» արդյունավետության հարցը ևս կլինի բանակցությունների օրակարգում: