Հանրապետության հրապարակի շատրվանային համալիրի գունաերաժշտական շոուն կմեկնարկի 1 ժամ շուտ
Հայաստան
Աշնանային ժամանակացույցի անցնելով պայմանավորված, Հանրապետության հրապարակի շատրվանային համալիրի գունաերաժշտական շոուն սեպտեմբերի 14-ից 1 ժամ շուտ կմեկնարկի: Ներկայիս 21:00-23:00-ի փոխարեն՝ շոուն կսկսվի 20:00-ին և կավարտվի 22:00-ին:
Ինչպես տեղեկացրին Երևանի քաղաքապետարանից, սանիտարական մաքրման օրը կմնա երեքշաբթին: Շատրվանային համալիրը կգործի մինչև նոյեմբերի 1-ը:


















































Ամենադիտված
«Լևոն արքայի» նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել տնային կալանքը (տեսանյութ)