Չե՛մ խոսում նրանց հետ, ովքեր վերջնագրեր են ներկայացնում․ Զելենսկին՝ ՌԴ-ի հետ բանակցելու մասին
Աշխարհ«Այսօրվա դրությամբ՝ ոչ։ Ես ռուսական կողմից կառուցողական լինելու ցանկություն չեմ տեսնում», - պատասխանել է նա CNN-ին տված հարցազրույցում, որը հեռարձակվել է կիրակի օրը։
«Սա իմ սկզբունքն է, ես չեմ խոսում նրանց հետ, ովքեր վերջնագրեր են ներկայացնում»,- հավելել է Զելենսկին։
«Սա իմ սկզբունքն է, ես չեմ խոսում նրանց հետ, ովքեր վերջնագրեր են ներկայացնում»,- հավելել է Զելենսկին։
Նախագահը դրական պատասխան է տվել նաև այն հարցին, թե «արդյո՞ք պայքարելու է մինչեւ վերջ»։
«Ես գիտեմ, որ որոշ երկրներ մեզ մղում են դեպի Մինսկի գործընթաց, բայց այդ Մինսկը դատարկ թղթի կտոր է»,- ասել է Զելենսկին՝ նկատի ունենալով Դոնբասում հակամարտությունը լուծելու մինսկյան պայմանավորվածությունները։
Նա հավելել է, որ երկու երկրների միջև համաձայնագիր կարող է կնքվել այն բանից հետո, երբ Ռուսաստանը կլքի ուկրաինական տարածքները՝ չհստակեցնելով, թե ինչ նկատի ունի։