Կրեմլը մեկնաբանել է Մեդվեդևի խոսքերը Կիևի կապիտուլյացիայի անհրաժեշտության մասին
Ռուսաստան
Ռուսաստանը կձգտի հասնել այն բոլոր նպատակներին, որոնք դրվել են հատուկ ռազմական գործողության ընթացքում։
Այսպես է մեկնաբանել Կրեմլի պաշտոնական ներկայացուցիչ Դմիտրի Պեսկովը Կիևի կապիտուլյացիայի անհրաժեշտության մասին ՌԴ ԱԽ փոխնախագահ Դմիտրի Մեդվեդևի արած հայտարարությունը, գրում է ՏԱՍՍ-ը։
Ավելի վաղ, արձագանքելով Զելենսկու այն մեղադրանքներին, թե Ռուսաստանը, իբր, վերջնագրեր է ներկայացնում Ուկրաինային, Մեդվեդևը նշել է հետևյալը․
«Ուկրաինայի առաջնորդը գիտի «վերջնագրերը», դա Կիևի լիակատար և ամբողջական կապիտուլյացիան է՝ Ռուսաստանի պայմաններով»։


















































Ամենադիտված
«Լևոն արքայի» նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել տնային կալանքը (տեսանյութ)