ՄԱԿ-ը մտահոգված է ԵՄ որոշ երկրների էներգետիկ նոր քաղաքականությամբ
ԱշխարհՄԱԿ-ի Մարդու իրավունքների հարցերով գերագույն հանձնակատարի տեղակալ Նադա Ալ-Նաշիֆն ասել է, որ ՄԱԿ-ը մտահոգված է ԵՄ որոշ երկրների որոշմամբ՝ վերսկսել հանածո վառելիքի արտադրությունը էներգետիկ ճգնաժամը հաղթահարելու համար։
«Եվրոպայի որոշ երկրներ վերսկսել են հանածո վառելիքի արտադրությունը էներգետիկ ճգնաժամը հաղթահարելու համար: Եթե այս քաղաքականությունը կարելի է հասկանալ, ապա այն չպետք է երկար տևի, քանի որ այն աղտոտում է շրջակա միջավայրը», - ասել է Ալ-Շարիֆը:
Նրա խոսքով՝ Եվրոպան պետք է անցնի էկոլոգիապես մաքուր էներգիայի։