Ռուսաստանը երկրի անօրինական միգրանտներին ուղարկում է Ուկրաինայի դեմ կռվելո՞ւ
ՌուսաստանՈւկրաինայում գերի են ընկել Ուզբեկստանի քաղաքացիներ, որոնք կռվել են Ռուսաստանի կողմից։
Այս մասին հայտնում է Ազատություն ռադիոկայանի ուզբեկական ծառայությունը՝ սեպտեմբերի 10-ին համացանցում հրապարակված տեսանյութին հղումով։
Տեսանյութում գերիներից մեկը՝ Ուզբեկստանի Սամարղանդի շրջանի 22-ամյա բնակիչ Ախմեդովը, ով սովորել է Մոսկվայում, պատմում է, որ ինքը որոշել է որպես վարձկան ներգրավվել ռազմական հատուկ գործողության մեջ՝ հանուն գումար վաստակելու։
Ուզբեկստանի մեկ այլ քաղաքացի պնդում է, որ առանց փաստաթղթերի աշխատել է Մոսկվայի շինհրապարակում, իսկ ավելի ուշ նրան ուղարկել են Ուկրաինա։
Ավելի վաղ Մոսկվայում Ուզբեկստանի դեսպանատունը քաղաքացիներին զգուշացրել էր, որ օտարերկրյա պետությունների տարածքում կամավորական գումարտակի ստեղծումը կամ ռազմական գործողություններին մասնակցելը երկրի օրենքներով հանցագործություն է։