Ամերիկյան F-22 Raptor կործանիչը ձախողված է. Military Watch
Համաշխարհային ՄամուլԱմերիկյան Military Watch ամսագիրը ձախողված է անվանել ամերիկյան հինգերորդ սերնդի առաջին F-22 Raptor կործանիչը։
Հրատարակության տվյալներով՝ առաջին անգամ F-22 Raptor կործանիչը երկինք է բարձրացել 25 տարի առաջ։ Ինքնաթիռը մշակվել է՝ որպես Advanced Tactical Fighter ծրագրի մի մաս, որը գործարկվել է 1970-ականների վերջին:
Հաղորդվում է, որ ԽՍՀՄ-ի փլուզումից հետո ծրագրի ֆինանսավորումը կրճատվել է, իսկ ԱՄՆ ռազմաօդային ուժերի առաջին մարտական ստորաբաժանումն ամբողջությամբ անցել է F-22 Raptor կործանիչներին 2004 թվականին։ Միաժամանակ, զինվորականները ինքնաթիռը խնդրահարույց են ճանաչել։
«F-22-ի հետ կապված ամենալուրջ խնդիրներից մի քանիսը վերաբերում են նրա ավիոնիկային, քանի որ կործանիչի համակարգչային ճարտարապետությունը գործնականում հնացած էր, երբ այն մտավ ծառայության մեջ՝ ծրագրի ձգձգումների պատճառով», - ասվում է հոդվածում: