Զորքերը դուրս չե՛նք բերի Զապորոժիեի ատոմակայանից․ Կրեմլ
ՌուսաստանԱյժմ Զապորոժիեի ԱԷԿ-ի տարածքից ռուսական զորքերի դուրսբերման մասին խոսք չկա, խոսքը Ուկրաինային ստիպելու մասին է՝ դադարեցնելու ատոմակայանի գնդակոծումը։
Այս մասին ասել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։
«Հիմա խոսում ենք գլխավորի մասին՝ ստիպել ուկրաինական կողմին դադարեցնել կայանի տարածքում գտնվող օբյեկտների բարբարոսական գնդակոծությունը, որը հղի է շատ տխուր և աղետալի հետևանքներով։
Մենք կոչ ենք անում բոլոր երկրներին, որոնք ազդեցություն ունեն ուկրաինական կողմի վրա, օգտագործել այն, որպեսզի դադարեցնեն շարունակվող հրետակոծությունները»,- ասել է Կրեմլի խոսնակը՝ պատասխանելով ՄԱԳԱՏԷ-ի պահանջով Ռուսաստանի կողմից Զապորոժյեի ատոմակայանից զորքերը դուրս բերելու մասին հարցին։