Գերմանիան կրկին մերժել է Ուկրաինայի խնդրանքը
Աշխարհ
Գերմանիայի պաշտպանության նախարար Քրիստին Լամբրեխտը կրկին մերժել է մարտական տանկեր տրամադրելու Ուկրաինայի խնդրանքը։
«Ոչ մի երկիր չի մատակարարել արևմտյան արտադրության հետևակի մարտական մեքենաներ կամ հիմնական մարտական տանկեր», - նրա խոսքերը մեջբերում է Reuters-ը:
«Մենք պայմանավորվել ենք մեր գործընկերների հետ, որ Գերմանիան միակողմանի նման քայլեր չի ձեռնարկի»,-նշել է Լամբրեխտը։
Անցյալ շաբաթ գերմանական Die Welt պարբերականը գրել էր, որ Կիևը Բեռլինից խնդրել է տրամադրել 100 հատ Leopard 2 տանկ և դրանց պահեստամասեր։ Սակայն Գերմանիայի կանցլեր Օլաֆ Շոլցը մերժել էր խնդրանքը։


















































Ամենադիտված
Ջուր չի լինի հուլիսի 28-ին ժամը 07.00-ից մինչև հուլիսի 29-ը ժամը 07.00-ն