Ուկրաինայի հարցում ճիշտ դիրքորոշման շնորհիվ Վրաստանը կարողացավ տնտեսական աճ ապահովել․ Ղարիբաշվիլի
ՎրաստանՎրաստանը կարողացավ լավ երկնիշ տնտեսական աճ ապահովել Ուկրաինայի ճգնաժամի վերաբերյալ հստակ դիրքորոշման շնորհիվ։
Այս մասին կառավարության նիստում հայտարարել է հանրապետության վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլին, փոխանցում է ՏԱՍՍ-ը։
«Եթե չլիներ մեր ճիշտ դիրքորոշումը, ապա միգուցե այսօր մենք կունենայինք ոչ թե երկնիշ տնտեսական աճ, այլ տնտեսական անկում, ինչպես ամբողջ աշխարհում»,- նշել է Ղարիբաշվիլին։
Նա հավելել է, որ 2022 թվականի հունվարից հուլիս ընկած ժամանակահատվածում ապրանքների արտահանումը կազմել է 3,1 մլրդ դոլար, ինչը 36,4 տոկոսով ավելի է նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ։
Զբոսաշրջությունից ստացված եկամուտներն այդ ժամանակահատվածում հասել են 1,6 միլիարդ դոլարի, ինչը 3 անգամ ավելին է 2021 թվականի նույն ժամանակահատվածի համեմատ։