Գալկինի գովազդային գործակալությունը լուծարվել է
ԺամանցԴաշնային հարկային ծառայությունը լուծարել է Մաքսիմ Գալկինի MG Lab գովազդային գործակալությունը։ Այս մասին հայտնում է kp.ru-ն։
Ըստ հրապարակման՝ 2021 թվականին դերասանի ընկերությունը սկսել է վնասներ կրել՝ ընկերությունը տարեկան կորցրել է մոտ 2,2 միլիոն ռուբլի։ Ընդ որում, բոլոր հարկային և կենսաթոշակային վճարները կատարվել են հարյուր հազարների չափով։
Այս տարվա մայիսին Գալկինը Իսրայելից դիմում էր ներկայացրել հարկային գրասենյակ՝ գործակալությունը լուծարելու խնդրանքով։ Գործի երեք ամիս քննարկումից հետո Դաշնային հարկային ծառայությունը փակել է շոումենի բիզնեսը։
Ավելի վաղ Մաքսիմ Գալկինը հայտարարել էր Սանկտ Պետերբուրգ քաղաքում համերգի մասին։ Խոսքը, սակայն, Սանկտ Պետերբուրգի մասին է, որը գտնվում է ԱՄՆ-ում։