Ի՞նչ է հիշեցրել Մակրոնը Պուտինին․ մանրամասներ
ԱշխարհՖրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հետ հեռախոսազրույցում Կրեմլի առաջնորդին կոչ է արել հնարավորինս շուտ դադարեցնել հատուկ ռազմական գործողությունը Ուկրաինայում։
Այս մասին ասվում է Ելիսեյան պալատի հայտարարության մեջ, գրում է Lenta.ru-ն։
Պուտինի հետ զրույցում Մակրոնը դատապարտել է Ուկրաինայում ռուսական ռազմական գործողության շարունակությունը և հիշեցրել պատերազմի անհապաղ դադարեցման, բանակցությունների մեկնարկի և Ուկրաինայի ինքնիշխանության ու տարածքային ամբողջականության վերականգնման իր պահանջը։