«Վիշապի տան» աստղը քննադատել է սերիալի անկողնային տեսարանները
ԱյլԴերասանուհի Միլի Ալքոկը, ով հայտնի է «Վիշապի տունը» հեռուստասերիալից Ռեյնիրա Թարգարիենի դերով, քննադատել է իր մասնակցությամբ անկողնային տեսարանը «Գահերի խաղի» պրիքվելում, գրում է New York Post-ը։
Նա քննադատել է չորրորդ դրվագի այն տեսարանը, որտեղ իր կերպարը Մեթ Սմիթի կերպարի հետ միասին մտնում է հասարակաց տուն բազմաթիվ մերկ մարդկանց հետ։ Ալքոկը «բավականին կոպիտ» է անվանել այն, ինչ կատարվել է կադրում և պարզաբանել, որ, ինչպես պլանավորել են շոու վարողները, մինչև դրվագի նկարահանումների մեկնարկը չի տեսել հասարակաց տան տեսարանը։
«Առաջին անգամ էինք քայլում հասարակաց տան միջով, դա բավականին ցնցող էր: Մտածում ես. «Դա տարօրինակ է և հիմարություն է»: Կային դերասաններ, որոնց մենք հենց նոր էինք հանդիպում, ովքեր 12 ժամ 69 դիրքում են եղել: Դա բավականին կոպիտ է», - ասել է Ալքոկը: