Մենք չենք կարող վերադարձնել մեր հողերը առանց ԱՄՆ-ի. Զելենսկի
ԱշխարհՈւկրաինան չի կարողանա հաղթել Ռուսաստանի հետ պատերազմում առանց ԱՄՆ-ի օգնության, հայտարարել է նախագահ Վլադիմիր Զելենսկին CNN-ի լրագրող Ֆարիդ Զաքարիայի հետ հարցազրույցում։
«Միացյալ Նահանգներն առաջատարն է Ուկրաինային աջակցության առումով։ Առանց նրանց մենք չենք կարողանա վերադարձնել մեր հողը։ Ես դա հասկանում եմ», - ասել է Վլադիմիր Զելենսկին։
Ուկրաինայի նախագահը մեկնաբանել է հայտարարությունները, թե Հանրապետական կուսակցության ներկայացուցիչները կարող են ավելի քիչ աջակցել Ուկրաինային, քան դեմոկրատները։ Նա նշել է, որ հավատում է երկկուսակցական աջակցությանը Ուկրաինային։
Նոյեմբերին ԱՄՆ-ում կանցկացվեն Ներկայացուցիչների պալատի ընտրություններ, որոնց արդյունքում ակնկալվում է, որ Կոնգրեսի ստորին պալատում վերահսկողությունը կանցնի հանրապետականներին։ Կընտրվի նաեւ Սենատի անդամների մեկ երրորդը։
«Սա շատ կարևոր է մեզ համար: Մենք պատերազմի մեջ ենք: Մենք չենք կարող աշխարհին հնարավորություն տալ թուլացնել աջակցությունը Ուկրաինային, քանի որ Ռուսաստանը կարող է հաղթել այս պայքարում, և դա կլինի 21-րդ դարի ողբերգությունը», - ասել է Զելենսկին: