Չտրվեք ճնշումներին, եղեք Անկախության հռչակագրի ջատագովը՝ բացառելով ՀՀ ադրբեջանացումը․ Շարմազանով Ռիադի գլխավոր ինդեքսն իջել է 10 000 կետից ցածր․ Դոհայում էլ է անկում գրանցվել Նիգերիայում սգո արարողության մեկնող մարդկանց նավը շրջվել է․ առնվազն 29 զոհ HAYRIK HARVEST. հայկական խոհանոցի պատմությունը՝ համերի և միջազգային խոհարարական արվեստի միջոցով Ինդոնեզիայում այրվել է հրուշակեղենի գործարան․ 24 զոհ, տասնյակ անհետ կորածներ Ո՞ւմ կհասնի Կատարի գազը․ Սեուլը խնդրել է իրեն առաջնահերթություն տալ Ատամնաբուժական կլինիկայի սանհանգույցում հայտնաբերվել են մարիխուանային նմանվող բուսական զանգված Բայրամով․ Բաքուն ՀՀ նոր Սահմանադրության նախագծում տարածքային պահանջ չի տեսնում Եվրոպայում դիզելի բորսայական գինը դեռ գրեթե կրկնակի է տարեսկզբի համեմատ Սահմանադրության նախագիծը պետք է մերժվի, ոչ թե վերափաթեթավորվի կամ դառնա քննարկումների առարկա «Բրենթը»՝ 92,10 դոլար, ամերիկյան նավթը՝ 83 դոլարից ցածր Թրամփը շնորհավորեց TRIPP-ի մեկնարկի կապակցությամբ և Փաշինյանին հրավիրեց Սպիտակ տուն (տեսանյութ) 

Մհեր Գրիգորյանը մասնակցել է Հայաստանի և Համաշխարհային բանկի խմբի գործընկերության 30-ամյակին նվիրված ընդունելությանը

Արտաքին Քաղաքական

Փոխվարչապետ Մհեր Գրիգորյանն ընդունել է Համաշխարհային բանկի` Եվրոպայի և Կենտրոնական Ասիայի տարածաշրջանի փոխնախագահ Աննա Բյերդեին, տեղեկացնում ենք փոխվարչապետի գրասենյակից:

Առանձնազրույցի ընթացքում փոխվարչապետը շնորհակալություն է հայտնել ՀԲ խմբի կազմակերպություններին ռազմավարական համագործակցության համար և կարևորել դրա արդյունավետ շարունակականությունը: Քննարկվել են ընթացիկ ծրագրերը կենսական նշանակության ենթակառուցվածքների բարելավման, մարդկային կապիտալի զարգացման, պետական կառավարման համակարգի արդիականացման, թվայնացման և այլ ոլորտներում:

Երեկոյան փոխվարչապետը մասնակցել է Հայաստանի Հանրապետության և Համաշխարհային բանկի խմբի գործընկերության 30-ամյակին նվիրված հոբելյանական ընդունելությանը, որտեղ հանդես է եկել ելույթով:

Փոխվարչապետի ելույթը ներկայացվում է ստորև.

«Մեծարգո տիկին Բյերդե,

Ձերդ գերազանցություն հարգարժան դեսպաններ,

Տիկնայք և պարոնայք,

Պատիվ ունեմ անձամբ իմ և Հայաստանի Հանրապետության կառավարության անունից շնորհավորելու բոլորիս Համաշխարհային բանկի խմբի հետ մեր համագործակցության հոբելյանական 30-ամյակի կապակցությամբ:

Պատմության համար գուցե ոչ այնքան երկար, բայց ամենատարբեր իրադարձություններով խտացված այս ժամանակաշրջանում Բանկը մեզ համար եղել է իրական և հուսալի գործընկեր:

Հատկանշական է, որ մեր առաջին համատեղ ներդրումային ծրագիրն ուղղված է եղել Հայաստանի նորագույն պատմության ամենածանր արհավիրքներից մեկի՝ 1988 թվականի երկրաշարժի հետևանքների մեղմմանը:

Այդ ծրագրից ի վեր մենք աշխատել ենք միասին տարաբնույթ ոլորտներում 100-ից ավելի ծրագրերի իրականացման վրա՝ համագործակցելով ավելի քան 2.5 միլիարդ դոլար արժողությամբ պորտֆելի շրջանակներում:

Կցանկանայի ընդգծել, սակայն, որ Համաշխարհային բանկի խմբի կազմակերպությունները երբեք չեն եղել պարզապես ֆինանսական գործընկերներ մեզ համար:

Համաշխարհային բանկի խումբն առանցքային դեր է ունեցել Հայաստանում հիմնարար բարեփոխումների իրականացման գործընթացում՝ իր փորձագիտական ներուժով հարստացնելով մեր ջանքերը՝ կառավարման բարելավման, ինստիտուցիոնալ կայացման, կոռուպցիայի դեմ պայքարի, տնտեսության մրցունակության բարձրացման, մարդկային կապիտալի զարգացման և այլ կարևոր ոլորտներում:

Մեր համատեղ ծրագրերը մշտապես ունեցել են ռազմավարական նշանակություն Հայաստանի համար, բարելավել են մեր քաղաքացիների կյանքի որակը և նպաստել են Հայաստանի շարունակական զարգացմանը:

Այս առումով կցանկանայի հատկապես ընդգծել բնական ռեսուրսների կառավարմանն ու կենսական նշանակության ենթակառուցվածքների բարելավմանն ուղղված ծրագրերը, ինչպես նաև առանձնացնել մարդկային կապիտալի զարգացմանն ուղղված մեր ջանքերը՝ կրթության բարելավման, սոցիալական պաշտպանության բարձրացման և առողջապահական համակարգի արդիականացման ուղղություններով:

Անհրաժեշտ եմ համարում մատնանշել նաև Բանկի խմբի գործընկերների արժեքավոր համագործակցությունը Հայաստանում մասնավոր հատվածի հետ, ինչը չափազանց կարևոր է մեր երկրի տնտեսական զարգացման համար՝ ընդհանրապես, և մասնավոր հատվածում թափանցիկ և հաշվետվողական միջավայրի ձևավորման առումով՝ մասնավորապես:

2020 թվականի արհավիրքները և բարդ տարածաշրջանային զարգացումները՝ մեր երկրի համար հնարավոր ծանր տնտեսական հետևանքներով հերթական անգամ ընդգծեցին համատեղ աշխատելու և ռեսուրսները կոնսոլիդացնելու հրամայականը:

Ես վստահ եմ, որ մենք դեռ բազմաթիվ առիթներ կունենանք միասին նշելու համագործակցության հոբելյաններ:

Եվս մեկ անգամ ցանկանում եմ շնորհակալություն հայտնել արգասաբեր գործընկերության համար՝ ընդգծելով թե՛ Վաշինգտոնի, թե՛ Երևանի մեր գործընկերների անձնվեր աշխատանքը՝ ուղղված մեր երկրի բարգավաճմանն ու շարունակական զարգացմանը:

Շնորհակալություն»:

Հետևե՛ք Euromedia24-ին
Youtube-ում`
Չտրվեք ճնշումներին, եղեք Անկախության հռչակագրի ջատագովը՝ բացառելով ՀՀ ադրբեջանացումը․ ՇարմազանովՌիադի գլխավոր ինդեքսն իջել է 10 000 կետից ցածր․ Դոհայում էլ է անկում գրանցվելՆիգերիայում սգո արարողության մեկնող մարդկանց նավը շրջվել է․ առնվազն 29 զոհ HAYRIK HARVEST. հայկական խոհանոցի պատմությունը՝ համերի և միջազգային խոհարարական արվեստի միջոցովԻնդոնեզիայում այրվել է հրուշակեղենի գործարան․ 24 զոհ, տասնյակ անհետ կորածներՈ՞ւմ կհասնի Կատարի գազը․ Սեուլը խնդրել է իրեն առաջնահերթություն տալԱտամնաբուժական կլինիկայի սանհանգույցում հայտնաբերվել են մարիխուանային նմանվող բուսական զանգվածԲայրամով․ Բաքուն ՀՀ նոր Սահմանադրության նախագծում տարածքային պահանջ չի տեսնումԵվրոպայում դիզելի բորսայական գինը դեռ գրեթե կրկնակի է տարեսկզբի համեմատՍահմանադրության նախագիծը պետք է մերժվի, ոչ թե վերափաթեթավորվի կամ դառնա քննարկումների առարկա«Բրենթը»՝ 92,10 դոլար, ամերիկյան նավթը՝ 83 դոլարից ցածրԹրամփը շնորհավորեց TRIPP-ի մեկնարկի կապակցությամբ և Փաշինյանին հրավիրեց Սպիտակ տուն (տեսանյութ) ԱՄՆ-ից մինչև Հորմուզ․ հրդեհներ, պայթյուններ, կրակոցներ ու սկանդալներ՝ աղմկահարույց դեպքեր (տեսանյութ) ՌԴ ՊՆ-ն հայտարարել է Ուկրաինայի էներգետիկ և նավահանգստային թիրախներին հարվածների մասինՎրաերթ-ավտովթար Խանջյան փողոցում. վիրավորը ուժային կառույցի աշխատակից է 55 000 դոլարից՝ 518․ որքա՞ն էր պետք ներդնել Թրամփի հետ ընթրելու համարՕրական 12,2-ից 9,5 միլիոն բարել․ Հորմուզով անցնող նավթի ծավալը նվազել էՆոր մեդալներ միջազգային մրցահարթակից. Պլեխանովի ուսանողները հաջողությամբ հանդես են եկել Վրաստանում Մեկնարկում են ՀՀ նորագույն պատմության տնտեսական խոշորագույն ծրագրի աշխատանքները․ Փաշինյան (տեսանյութ) Չինաստանի հետախուզությանը վերագրվող կեղծ աշխատանքի առաջարկները թիրախավորել են ԱՄՆ պաշտոնյաներինՀարավային Կորեայի կրթության նախարարը հրաժարական է տվելՄերց․ եթե Բեռլինը չմեղմեր փոխառության կանոնները, ՆԱՏՕ-ն կփլուզվերԿլիմայի համաշխարհային գագաթնաժողովը ձախողվել էՆոր Սահմանադրությունը հակաժողովրդավարական և բռնապետական միտումներ է պարունակում»․ Աբրահամյան (տեսանյութ) Արտաշատի խճուղում գնացքի վագոն է կողաշրջվել․ Փրկարար ծառայության կողմից սահմանվել է հերթապահությունՌուբիոն՝ Բեյրութին․ Լիբանանը պետք է հաշվետու լինի միայն իր քաղաքացիներինԱՄՆ հետախուզությունը հետևել է Էլիս Հուանգի չինական կապերինԱրցախն ու Հռչակագիրը՝ Սահմանադրության նախաբանից դուրս․ Փաշինյանի հրաժարականի պայմանը (տեսանյութ) Ընդդիմությունը առաջիկա գործողությունների մասին կհայտարարի․ Արթուր Խաչատրյան (տեսանյութ) Ահաբեկիչների հետ չեն բանակցում․ քանի՞ անգամ պետք է կրկնել․ Խաչատրյանը՝ Փաշինյանին (տեսանյութ) «Վճռական հաղթանակ»․ Թրամփը շնորհավորել է ՓաշինյանինԹրամփը Պուտինին ընկեր է անվանել․ Քլեյթոնը հիշեցրել է Ուկրաինայի մասինՓաշինյանի ամբողջական ուղերձը՝ նոր Սահմանադրության նախագծի վերաբերյալ Կիևին աջակցության հաջորդ քայլերը․ Մերցն ու Ռյուտեն կհանդիպեն ԲեռլինումՀրապարակվեց նոր Սահմանադրության նախագիծը. Ռուսական նավի խորտակում, լրտեսներ ու հրթիռներ (տեսանյութ) Ինչպե՞ս թույլ չեք տալու ընդդիմությանը խորհրդարան անցնել․ հարց՝ ՔՊ-ականներին (տեսանյութ) Դոհան միջնորդում է Թեհրանի ու Վաշինգտոնի միջև․ Ռուբիոն կընդունի Կատարի վարչապետինԵթե Սահմանադրության նախագիծն ի վերջո դրվի հանրաքվեի, ապա «այո»-ի ապահովման իշխանության ռազմավարությունը կառուցվելու է երեք հիմնական սյուների վրա․ Արփինե Հովհաննիսյան Թրամփը կարող է Ուկրաինային առաջարկել Հյուսիսատլանտյան դաշինքի նման անվտանգության երաշխիքներ․ ՔուշներԼրտեսական սկանդալ Կիպրոսում․ Ռուսաստանը կորցրել է երկու դիվանագետիՈւղիղ․ Տրվում է ԹՐԻՓՓ նախագծի գործնական փուլի մեկնարկը Ճաշացանկ՝ հոսանքազրկման օրերի համար․ ինչպե՞ս են աշխատում Կիևի ռեստորաններըՂրիմի կամրջով գնացքները կրկին անցնում են․ ավտոճանապարհը դեռ նորոգում ենԿամ ընդդիմությունը կտա անհրաժեշտ 6 ձայնը, կամ կգնանք արտահերթ ընտրությունների (տեսանյութ) Ռուսական դիզելի մատակարարումները Ղրղզստան և Տաջիկստան կարող են կրճատվելԵթե Հայաստանը վերածվի ադրբեջանական գաղութի, ոչ արտահերթ, ոչ էլ հերթական ընտրություններ չեն լինի․ Խաչատրյան Երևանից թռավ Մոսկվա ու ձերբակալվեց․ ո՞վ է 80-ամյա «Վալտերը»Դատախազությունը պահանջում է Կարեն Գասպարյանից բռնագանձել 10 անշարժ գույք, շուրջ 900 մլն դրամ Ուկրաինայի մի շարք մարզերում սահմանափակում են գործարաններին տրվող հոսանքըՕդեսայի մարզում բերքը ռեկորդային է, բայց հացահատիկը վաճառելը դժվարացել է
Ամենադիտված