Վրաստանը մտահոգված է հայ-ադրբեջանական սահմանին բախումներով
ՎրաստանԻշխող «Վրացական երազանք» կուսակցությունը մեկնաբանել է հայ-ադրբեջանական սահմանին տեղի ունեցած բախումները:
Այսօրվա ճեպազրույցի ժամանակ կուսակցության նախագահ Իրակլի Կոբախիձեն նշել է, որ Վրաստանը պատրաստ է դեր խաղալ տարածաշրջանում խաղաղության հաստատման գործում, հայտնում են վրացական լրատվամիջոցները:
«Մեզ համար ամենակարևորը տարածաշրջանում խաղաղության ապահովումն է: Սա մեր գլխավոր ցանկությունն ու խնդիրն է։ Եթե այս հարցում կարող են դեր խաղալ Վրաստանը և մեր երկրի պաշտոնյաները, ապա մենք, իհարկե, պատրաստ ենք դրան»,-նշել է Կոբախիձեն:
Նրա համոզմամբ, բոլորի համար գլխավոր խնդիրը, անկասկած, պետք է լինի հակամարտության դադարեցումը: