Սվյատոգորսկում ավելի շատ լեհ վարձկաններ կան, քան ուկրաինացիներ. ԴԺՀ ղեկավար
ԱշխարհՍվյատոգորսկի շրջանում Ուկրաինայի զինված ուժերի շարքերում ավելի շատ լեհ վարձկաններ կան, քան ուկրաինացիներ:
Այս մասին երեքշաբթի՝ սեպտեմբերի 13-ին, հայտարարել է Դոնեցկի Ժողովրդական Հանրապետության ղեկավար Դենիս Պուշիլինը:
«Լեհերի, լեհ վարձկանների դերը բավականին ակտուալ է: Սրանք արդեն ստուգված տվյալներ են: Սվյատոգորսկի շրջանում ավելի շատ լեհեր կան, քան ուկրաինացիներ: Օբյեկտիվորեն, սա արդեն այդպես է», - ասել է նա «Սոլովյով Լայվ» հաղորդման եթերում: