Ռիադի գլխավոր ինդեքսն իջել է 10 000 կետից ցածր․ Դոհայում էլ է անկում գրանցվել Նիգերիայում սգո արարողության մեկնող մարդկանց նավը շրջվել է․ առնվազն 29 զոհ HAYRIK HARVEST. հայկական խոհանոցի պատմությունը՝ համերի և միջազգային խոհարարական արվեստի միջոցով Ինդոնեզիայում այրվել է հրուշակեղենի գործարան․ 24 զոհ, տասնյակ անհետ կորածներ Ո՞ւմ կհասնի Կատարի գազը․ Սեուլը խնդրել է իրեն առաջնահերթություն տալ Ատամնաբուժական կլինիկայի սանհանգույցում հայտնաբերվել են մարիխուանային նմանվող բուսական զանգված Բայրամով․ Բաքուն ՀՀ նոր Սահմանադրության նախագծում տարածքային պահանջ չի տեսնում Եվրոպայում դիզելի բորսայական գինը դեռ գրեթե կրկնակի է տարեսկզբի համեմատ Սահմանադրության նախագիծը պետք է մերժվի, ոչ թե վերափաթեթավորվի կամ դառնա քննարկումների առարկա «Բրենթը»՝ 92,10 դոլար, ամերիկյան նավթը՝ 83 դոլարից ցածր Թրամփը շնորհավորեց TRIPP-ի մեկնարկի կապակցությամբ և Փաշինյանին հրավիրեց Սպիտակ տուն (տեսանյութ) ԱՄՆ-ից մինչև Հորմուզ․ հրդեհներ, պայթյուններ, կրակոցներ ու սկանդալներ՝ աղմկահարույց դեպքեր (տեսանյութ) 

Ռուսաստանից աջակցություն ստանալ չենք կարող. ռազմական փորձագետ

Քաղաքական

«Այս ամենը սպասելի էր»,-ԼՈՒՐԵՐ.com-ի հետ զրույցում, անդրադառնալով Ադրբեջանի զինված ուժերի հարձակմանը ՀՀ սուվերեն տարածքի վրա, ասաց ռազմական փորձագետ Կարեն Վրթանեսյանը:

«Բազմիցս գրել եմ առաջինը այն պատճառով, որ Հայաստանի իշխանությունը զավթած խումբը, ըստ էության, չի զբաղվել Հայաստանի զինված ուժերի վերականգնմամբ 44-օրյայում պարտությունից հետո, չի զբաղվել պատշաճ ծավալով վերազինմամբ, փոխարենը զբաղվել է  բանակի կազմաքանդմամբ, դուրս է բերել հայկական զորքի ծանր սպառազինությունը Արցախից, հետապնդումների է ենթարկել սպայակազմը: Այն, որ 5 ամիս գլխավոր շտաբի պետ մենք չունեինք, ու եթե չեմ սխալվում, առայսօր էլ չունենք հետախուզության պետ: Դա օրինակներից մեկն է, թե ինչպես են քանդվել և ինչպես են շարունակում քանդվել զինված ուժերը»,- նշեց Վրթանեսյանը:

Հարցին արդյոք ՌԴ-ից, ՀԱՊԿ-ից, ՄԱԿ անվտանգության խորհրդից Հայաստանին կտրամադրվի որևէ օգնություն, Վրթանեսյանն ասաց.

«Մենք չգիտենք իրենք, իրոք, դիմել են թե ոչ, իրենց ձևակերպումներով գրված է՝ որոշվում է, որ դիմելու են, դիմելը որպես փաստ նշված չի: Եվ հետո եկեք հաշվի առնենք այն, որ ամբողջ աշխարհը հիմա զբաղված է Ուկրաինայով, և Արևմուտքի և Ռուսաստանի համար այսօր առաջնահերթությունը տրվում է Ուկրաինային»:

Վրթանեսյանը կարծիք հայտնեց, որ տեսականորեն կարող ենք Ռուսաստանից աջակցություն ունենալ, գործնականում՝ ոչ, շեշտելով Ռուսաստանի իրավիճակը Ուկրաինայում:

Վրթանեսյանը նշեց, որ չգիտի այսօրվա միջադեպը կապ ունի Բրյուսելում օրեր առաջ տեղի ունեցած հայտարարության հետ, փոխարենը այսօրվա լարված վիճակը կապեց Ուկրաինայում տեղի ունեցող իրավիճակի հետ, ընդգծելով, որ Ադրբեջանը փորձում է օգտվել առիթից:

«Ադրբեջանին այդպիսի հնարավորություն, որ կարողանա օգտվել առիթից, ըստ էության, տվել է Նիկոլ Փաշինյանի խմբակը, որովհետև այն ժամանակ, երբ պետք էր վերականգնել զինված ուժերը, Նիկոլ Փաշինյանը զբաղված էր բանակը կազմաքանդելով: Մենք նոյեմբերի 10-ից այդ մասին ահազանգում ենք, որ այն, ինչ անում են, բերելու է այսպիսի աղետի»:

Այսօր ԱԺ ամբիոնից Նիկոլ Փաշինյանը ասաց, որ Ադրբեջանը պահանջում է ՀՀ-ից ճանաչել Արցախը Ադրբեջանի կազմում: Դիտարկմանը, թե ներկայիս վիճակը կարող է արդյոք ճգնաժամ առաջացնել և Նիկոլ Փաշինյանը ճանաչի Արցախը Ադրբեջանի մաս, Վրթանեսյանն ասաց, որ Նիկոլ Փաշինյանին չնայած այդպիսի մանդատ տրված չի, այնուամենայնիվ նա առանց նման մանդատի լիքը այլ գործողություններ է իրականացրել:

«Երբ Նիկոլ Փաշինյանը հայտարարում էր, որ Գորիս- Կապան ճանապարհի այն հատվածը, որ նվիրեցին Ադրբեջանին, ադրբեջանական տարածք է, արդյոք ունե՞ր նման մանդատ: Չուներ: Հակառակը որպես ՀՀ իշխանություն պարտավոր էր մինչև վերջ պաշտպանել հայկական շահը, բայց ինքը ԱԺ-ի ամբիոնից հայտարարեց, որ դա ադրբեջանական  տարածք է: Ըստ այդմ՝ ես  միշտ շեշտում եմ, որ այն քաղաքականությունը, որը վարում է Նիկոլ Փաշինյանը, վկայում է այն մասին, որ, ըստ էության, նա ոչ թե հայկական շահն է ներկայացնում, այլ օկուպացիոն ռեժիմ է՝ Ադրբեջանի ու Թուրքիայի շահը սպասարկող»,-ասաց Վրթանեսյանը:

Կա իրավիճակից դուրս գալու լավագույն  եղանակ արդյոք, Վրթանեսյանի կարծիքով լուծում չի կարող լինել առանց Փաշինյանի հրաժարականի.

«Իր ամբողջ քարոզչամեքենան աշխատում է իր վրայից էս վերջին իրադարձությունների մեղքը հանելու: Չնայած մենք՝ փորձագետներս, բազմիցս ենք նշել, որ այդ, այսպես կոչված, խաղաղության օրակարգը, որով Նիկոլ Փաշինյանը վերընտրվեց իշխանության, կեղծ օրակարգ է, որ դա բերելու է պատերազմի, ինքը համառորեն իրանն առաջ էր տանում՝ ձևացնելով թե չի հասկանում՝ ինչ է անում: Նրա նպատակը ամեն գնով իշխանության մնալն է, ես չեմ հավատում, որ նա հրաժարական կտա»:

Թե ինչ է ուզում Ադրբեջանը ՀՀ-ից, Վրթանեսյանը ասաց.

«Ադրբեջան ընդհանրապես ուզում է, որ Հայաստանի սուվերեն տարածքը գոյություն չունենա, ու ցանկալի է, որ այդտեղ ընդհանրապես հայեր չլինեն: Դա Ադրբեջանի և Թուրքիայի հին երազանքն է: Եվ նրանք ամեն ինչ անելու են, որ այդպես լինի՝ խաբելով, ինչ-որ բաներ խոստանալով, ասելով, որ եթե էս ինչը հանձնեք, այլևս խաղաղություն կլինի: Իրականությունը այնն  է, որ անընդհատ մեզ դուրս են մղելու՝ չխորշելով նույնիսկ ցեղասպան գործողություններից»:

Հետևե՛ք Euromedia24-ին
Youtube-ում`
Ռիադի գլխավոր ինդեքսն իջել է 10 000 կետից ցածր․ Դոհայում էլ է անկում գրանցվելՆիգերիայում սգո արարողության մեկնող մարդկանց նավը շրջվել է․ առնվազն 29 զոհ HAYRIK HARVEST. հայկական խոհանոցի պատմությունը՝ համերի և միջազգային խոհարարական արվեստի միջոցովԻնդոնեզիայում այրվել է հրուշակեղենի գործարան․ 24 զոհ, տասնյակ անհետ կորածներՈ՞ւմ կհասնի Կատարի գազը․ Սեուլը խնդրել է իրեն առաջնահերթություն տալԱտամնաբուժական կլինիկայի սանհանգույցում հայտնաբերվել են մարիխուանային նմանվող բուսական զանգվածԲայրամով․ Բաքուն ՀՀ նոր Սահմանադրության նախագծում տարածքային պահանջ չի տեսնումԵվրոպայում դիզելի բորսայական գինը դեռ գրեթե կրկնակի է տարեսկզբի համեմատՍահմանադրության նախագիծը պետք է մերժվի, ոչ թե վերափաթեթավորվի կամ դառնա քննարկումների առարկա«Բրենթը»՝ 92,10 դոլար, ամերիկյան նավթը՝ 83 դոլարից ցածրԹրամփը շնորհավորեց TRIPP-ի մեկնարկի կապակցությամբ և Փաշինյանին հրավիրեց Սպիտակ տուն (տեսանյութ) ԱՄՆ-ից մինչև Հորմուզ․ հրդեհներ, պայթյուններ, կրակոցներ ու սկանդալներ՝ աղմկահարույց դեպքեր (տեսանյութ) ՌԴ ՊՆ-ն հայտարարել է Ուկրաինայի էներգետիկ և նավահանգստային թիրախներին հարվածների մասինՎրաերթ-ավտովթար Խանջյան փողոցում. վիրավորը ուժային կառույցի աշխատակից է 55 000 դոլարից՝ 518․ որքա՞ն էր պետք ներդնել Թրամփի հետ ընթրելու համարՕրական 12,2-ից 9,5 միլիոն բարել․ Հորմուզով անցնող նավթի ծավալը նվազել էՆոր մեդալներ միջազգային մրցահարթակից. Պլեխանովի ուսանողները հաջողությամբ հանդես են եկել Վրաստանում Մեկնարկում են ՀՀ նորագույն պատմության տնտեսական խոշորագույն ծրագրի աշխատանքները․ Փաշինյան (տեսանյութ) Չինաստանի հետախուզությանը վերագրվող կեղծ աշխատանքի առաջարկները թիրախավորել են ԱՄՆ պաշտոնյաներինՀարավային Կորեայի կրթության նախարարը հրաժարական է տվելՄերց․ եթե Բեռլինը չմեղմեր փոխառության կանոնները, ՆԱՏՕ-ն կփլուզվերԿլիմայի համաշխարհային գագաթնաժողովը ձախողվել էՆոր Սահմանադրությունը հակաժողովրդավարական և բռնապետական միտումներ է պարունակում»․ Աբրահամյան (տեսանյութ) Արտաշատի խճուղում գնացքի վագոն է կողաշրջվել․ Փրկարար ծառայության կողմից սահմանվել է հերթապահությունՌուբիոն՝ Բեյրութին․ Լիբանանը պետք է հաշվետու լինի միայն իր քաղաքացիներինԱՄՆ հետախուզությունը հետևել է Էլիս Հուանգի չինական կապերինԱրցախն ու Հռչակագիրը՝ Սահմանադրության նախաբանից դուրս․ Փաշինյանի հրաժարականի պայմանը (տեսանյութ) Ընդդիմությունը առաջիկա գործողությունների մասին կհայտարարի․ Արթուր Խաչատրյան (տեսանյութ) Ահաբեկիչների հետ չեն բանակցում․ քանի՞ անգամ պետք է կրկնել․ Խաչատրյանը՝ Փաշինյանին (տեսանյութ) «Վճռական հաղթանակ»․ Թրամփը շնորհավորել է ՓաշինյանինԹրամփը Պուտինին ընկեր է անվանել․ Քլեյթոնը հիշեցրել է Ուկրաինայի մասինՓաշինյանի ամբողջական ուղերձը՝ նոր Սահմանադրության նախագծի վերաբերյալ Կիևին աջակցության հաջորդ քայլերը․ Մերցն ու Ռյուտեն կհանդիպեն ԲեռլինումՀրապարակվեց նոր Սահմանադրության նախագիծը. Ռուսական նավի խորտակում, լրտեսներ ու հրթիռներ (տեսանյութ) Ինչպե՞ս թույլ չեք տալու ընդդիմությանը խորհրդարան անցնել․ հարց՝ ՔՊ-ականներին (տեսանյութ) Դոհան միջնորդում է Թեհրանի ու Վաշինգտոնի միջև․ Ռուբիոն կընդունի Կատարի վարչապետինԵթե Սահմանադրության նախագիծն ի վերջո դրվի հանրաքվեի, ապա «այո»-ի ապահովման իշխանության ռազմավարությունը կառուցվելու է երեք հիմնական սյուների վրա․ Արփինե Հովհաննիսյան Թրամփը կարող է Ուկրաինային առաջարկել Հյուսիսատլանտյան դաշինքի նման անվտանգության երաշխիքներ․ ՔուշներԼրտեսական սկանդալ Կիպրոսում․ Ռուսաստանը կորցրել է երկու դիվանագետիՈւղիղ․ Տրվում է ԹՐԻՓՓ նախագծի գործնական փուլի մեկնարկը Ճաշացանկ՝ հոսանքազրկման օրերի համար․ ինչպե՞ս են աշխատում Կիևի ռեստորաններըՂրիմի կամրջով գնացքները կրկին անցնում են․ ավտոճանապարհը դեռ նորոգում ենԿամ ընդդիմությունը կտա անհրաժեշտ 6 ձայնը, կամ կգնանք արտահերթ ընտրությունների (տեսանյութ) Ռուսական դիզելի մատակարարումները Ղրղզստան և Տաջիկստան կարող են կրճատվելԵթե Հայաստանը վերածվի ադրբեջանական գաղութի, ոչ արտահերթ, ոչ էլ հերթական ընտրություններ չեն լինի․ Խաչատրյան Երևանից թռավ Մոսկվա ու ձերբակալվեց․ ո՞վ է 80-ամյա «Վալտերը»Դատախազությունը պահանջում է Կարեն Գասպարյանից բռնագանձել 10 անշարժ գույք, շուրջ 900 մլն դրամ Ուկրաինայի մի շարք մարզերում սահմանափակում են գործարաններին տրվող հոսանքըՕդեսայի մարզում բերքը ռեկորդային է, բայց հացահատիկը վաճառելը դժվարացել էՎերաքննիչը բեկանել է Աբովյան 8–ում գույքի բռնագանձման վերաբերյալ Հակակոռուպցիոն դատարանի վճիռը. գործն ուղարկվել է նոր քննության
Ամենադիտված