Ահազանգ. ռուսներին արգելում են Թուրքիայից մուտք գործել Վրաստան
Աշխարհ
Ռուսաստանի որոշ քաղաքացիների թույլ չեն տալիս առանց բացատրության մուտք գործել Վրաստանի տարածք:
Այս մասին հայտնել է Տրապիզոնում ՌԴ գլխավոր հյուպատոսարանը:
Նշվում է, որ դիվանագիտական ներկայացուցչությունը վերջին շաբաթվա ընթացքում մի քանի ահազանգ է ստացել այն մասին, որ ՌԴ քաղաքացիներին արգելել են մուտք գործել Վրաստան՝ Թուրքիայի «Սարփ» սահմանային անցակետով:
«Ցավոք, վրացի սահմանապահները չեն բացատրում, թե ինչով է պայմանավորված այդ մերժումը»,- ասված է ՌԴ գլխավոր հյուպատոսարանի տարածած հայտարարության մեջ:


















































Ամենադիտված
Ադրբեջանից ներմուծված բենզինը պետք է մնա բենզալցակայաններում, չպետք է օգտվեն դրանից (տեսանյութ)