Վրաստանի և Գերմանիայի ԱԳ նախարարներն անդրադարձել են հայ-ադրբեջանական հարաբերություններին
Արտաքին Քաղաքական
Պաշտոնական այցով Գերմանիայում գտնվող Վրաստանի արտաքին գործերի նախարար Իլիա Դարչիաշվիլին հանդիպել է Գերմանիայի արտաքին գործերի նախարար Աննալենա Բերբոկի հետ:
Այս մասին տեղեկատվությունը տարածել է Վրաստանի արտաքին գործերի նախարարությունը:
Նշվում է, որ ի թիվս երկկողմ ու բազմակողմ հետաքրքրություն ներկայացնող հարցերից, նախարարները անդրադարձել են նաև Հարավային Կովկասում ստեղծված իրավիճակին:
Այդ համատեքստում, Աննալենա Բերբոկն ընդգծել է Թբիլիսիի դերը տարածաշրջանում խաղաղության և կայունության ապահովման գործում:
Նա ողջունել է Վրաստանի վարչապետի «Խաղաղ հարևանություն Հարավային Կովկասում» նախաձեռնությունը և այս ուղղությամբ վրացական կողմի ջանքերը, այդ թվում՝ Թբիլիսիում Հայաստանի և Ադրբեջանի արտգործնախարարների հանդիպման անցկացումը:


















































Ամենադիտված
Ադրբեջանից ներմուծված բենզինը պետք է մնա բենզալցակայաններում, չպետք է օգտվեն դրանից (տեսանյութ)