ԵԺԿ խմբակցությունում Ֆրանսիայի պատվիրակները կոչ են արել հրատապ կերպով գործի անցնել և կանխել նոր պատերազմը
ԱշխարհԵվրախորհրդարանում ԵԺԿ խմբակցությունում Ֆրանսիայի պատվիրակները կոչ են արել դատապարտել Հայաստանի դեմ Ադրբեջանի նախաձեռնած հանցավոր ագրեսիան։ Այս մասին ասվում է պատվիրակության «Թվիթեր»-ի էջում։
«Մենք պետք է դատապարտենք նախորդ գիշեր Հայաստանի դեմ Ադրբեջանի սանձազերծած հանցավոր ագրեսիան։ Ֆրանսիան և Եվրոպան պետք է հրատապ կերպով գործի անցնեն՝ կանխելու ևս մեկ պատերազմը»,- ասվում է հայտարարության մեջ։
Սեպտեմբերի 13-ին ժամը 00:05-ից, Ադրբեջանի ԶՈՒ ստորաբաժանումները Գորիսի,Սոթքի և Ջերմուկի ուղղությամբ հրետանային միջոցներից, խոշոր տրամաչափի հրաձգային զինատեսակներից սկսել են ինտենսիվ կրակ վարել հայկական դիրքերի ուղղությամբ, կիրառվել են նաև ԱԹՍ-ներ:
ՊՆ հաստատված տվյալներով՝ հայկական կողմն ունի 49 զոհ:
ժամը 14։00-ի դրությամբ իրադրությունը հայ-ադրբեջանական սահմանագծի որոշ հատվածներում շարունակում է ծայրահեղ լարված մնալ: Հակառակորդը շարունակում է դիրքային առաջխաղացման փորձերը, մասնավորապես՝ Ներքին Հանդի, Վերին Շորժայի, Արտանիշի և Սոթքի ուղղությամբ։