Նիգերիայում սգո արարողության մեկնող մարդկանց նավը շրջվել է․ առնվազն 29 զոհ HAYRIK HARVEST. հայկական խոհանոցի պատմությունը՝ համերի և միջազգային խոհարարական արվեստի միջոցով Ինդոնեզիայում այրվել է հրուշակեղենի գործարան․ 24 զոհ, տասնյակ անհետ կորածներ Ո՞ւմ կհասնի Կատարի գազը․ Սեուլը խնդրել է իրեն առաջնահերթություն տալ Ատամնաբուժական կլինիկայի սանհանգույցում հայտնաբերվել են մարիխուանային նմանվող բուսական զանգված Բայրամով․ Բաքուն ՀՀ նոր Սահմանադրության նախագծում տարածքային պահանջ չի տեսնում Եվրոպայում դիզելի բորսայական գինը դեռ գրեթե կրկնակի է տարեսկզբի համեմատ Սահմանադրության նախագիծը պետք է մերժվի, ոչ թե վերափաթեթավորվի կամ դառնա քննարկումների առարկա «Բրենթը»՝ 92,10 դոլար, ամերիկյան նավթը՝ 83 դոլարից ցածր Թրամփը շնորհավորեց TRIPP-ի մեկնարկի կապակցությամբ և Փաշինյանին հրավիրեց Սպիտակ տուն (տեսանյութ) ԱՄՆ-ից մինչև Հորմուզ․ հրդեհներ, պայթյուններ, կրակոցներ ու սկանդալներ՝ աղմկահարույց դեպքեր (տեսանյութ) Վրաերթ-ավտովթար Խանջյան փողոցում. վիրավորը ուժային կառույցի աշխատակից է 

Սոցիալական ցանցերում պետք է լինել առավելագույնս ակտիվ, տարածել հայկական կողմի դիրքորոշումը. ՏՏ փորձագետը՝ այս օրերին մեդիան ճիշտ օգտագործելու մասին

Հասարակություն

«Իրականում խորհուրդ է տրվում առհասարակ չշտապել ու օգտվել այն աղբյուրներից, որոնց իրենք ճանաչում են և որոնց վստահում են:

Պետք է ընտրել կամ միանալ հայաստանյան վստահելի լրատվամիջոցների, որտեղից ինֆորմացիան ճիշտ է դուրս գալիս, այսինքն ցանկալի է հետևել ոչ թե մի քանի օր առաջ ստեղծված կասկածելի լրատվամիջոցների, ալիքների, բլոգերների հետևել, այլ  ծանրակշիռ, տարիներ շարունակ գործող լրատվամիջոցների, որովհետև եթե լուրջ կարևոր տեղեկություն լինի, այդ որակյալ լրատվամիջոցները կլուսաբանեն»,- ԼՈՒՐԵՐ.com-ի հետ զրույցում ասաց ՏՏ փորձագետ Արթուր Պապյանը՝ անդրադառնալով այն հարցին, թե ինչպես ինքնապաշտպանվել սոցհարթակներում այս լարված օրերին:

«Նախկինում մենք ասում էինք օգտվեք միայն  պաշտոնական աղբյուրներից, բայց էսօր հակված չեմ նման բան ասելու, որովհետև, ինչպես տեսնում ենք, ոչ միշտ է դա բավարար: Դրանից բացի, շատ կարևոր է, որպեսզի քաղաքացիները չընկնեն էմոցիոնալ դաշտ: Այսինքն՝ երբ տեսնում են չափից դուրս ուրախացնող, չափից դուրս տխրեցնող, սարսափազդու ինֆորմացիներ` առաջին հերթին պետք է սպասեն, չշտապեն, փորձեն իրենց համար արդեն ընտրած որակյալ գոնե մի քանի լրատվամիջոցներով նորից նայել՝ կա արդյոք նման բան իսկապես, հետո նոր դիմեն լայքելու, տարածելու պրակտիկային, որովհետև մենք արդեն տեսել ենք բազմաթիվ ֆեյքեր, որոնք տարածում են շաբաթներ, նույնիսկ ամիսներ ու տարիներ առաջվա իրադարձություններ, իբր այսօրվա եղած է, անհեթեթ կոչեր են հնչեցնում, որ մոբիլիզացիա արեք:

Էդպիսի բաներին պետք չի տուրք տալ, եթե նման կոչերի անհրաժեշտություն լինի` վստահ եմ, որ որակյալ լրատվամիջոցներում դա կլուսաբանվի: Հաջորդն այն է, որ մենք տեսնում ենք անծանոթ հեռախոսահամարներից զանգեր՝ վայբեռով, վոթսափով, տարբեր հարթակներով, և նույնիսկ փորձեր, որոնք  դեռևս չենք արձանագրել, բայց գիտենք, որ նման բաներ լինում են ադրբեջանական կողմից, երբ որ կոտրում են օգտատերերի պրոֆիլներ կամ քիչ թե շատ տարածվածություն ունեցող էջեր, բժիշկների, տարբեր ոլորտի մասնագետների էջեր կոտրել ու դրանցով ապատեղեկատվություն տարածել, ինչ-որ կոչեր հնչեցնել: Ամեն ինչին պետք է սկզբունքորեն մոտենալ, ոչ մի բանին չվստահել»,-ասաց փորձագետը:

Պապյանի խոսքով՝ դեռ ադրբեջանական հաքերների կողմից կայք կամ պրոֆիլ կոտրելու ակտիվություն չի նկատվում.

«Ես հետևում եմ այդպիսի մի քանի ադրբեջանական խմբերի ալիքների, այդտեղ առանձնապես ակտիվություն չեմ տեսել, և այն կայքերը, որոնց հետ աշխատում եմ, էդտեղ ուղղակի բարձր տրաֆիկ է եղել՝ պայմանավորված լրատվական թեմայով, բայց հաքերային հարձակումներ իմ տեսած 4 տասնյակ լրատվամիջոցներում, կայքերում չեմ արձանագրել: Դա դեռ չի նշանակում, որ չկա, ուղղակի այս պահին չեմ կարող ինչ-որ լիարժեք բան ասել: Պետք է  ամբողջական դաշտին տիրապես, որ ասես»:

Հարցին, թե ինչպես է փոխվել հանրությունը 44-օրյա պատերազմից հետո, ավելի դիմակայում է տեղեկատվական պատերազմից, թե ոչ, Պապյանը ասաց.

«Ինձ մոտ տպավորություն է, որ հանրությունը հոգնել է լուրերից, ամեն ինչից: Համեմատական պասիվություն եմ տեսնում, ավելի զսպվածություն: Քննարկումներ, իհարկե կան, քիչ թե շատ ինչ-որ ակտիվություններ լինում են տելեգրամում, տիկտոկում, բայց համեմատաբար ավելի պասիվ է այս անգամ»:

Ինչ վերաբերվում է մեդիահարթակների արգելափակմանը Պապյանը կարծիք հայտնեց, որ նման գործելաոճը արդյունավետ չի ինֆորմացիոն պատերազմի պարագայում:

«Փակելը ռեակտիվ գործողություն է, ուղղակի ինչ-որ ռեակցիա եք տալիս: Հակառակը՝ սոցիալական ցանցերում պետք է լինել առավելագույնս ակտիվ, տարածել հայկական կողմի դիրքորոշումը: Ադրբեջանը դեռ փետրվարից գործում է դաշտում, փորձում են հայերին, հայաստանցիներին ներկայացնել որպես Ռուսաստանի դաշնակից, և փորձում են դիրքավորվել էնպես, որ սա ոչ թե ագրեսոր, դիկտատոր հանցավոր ռեժիմ է դեմոկրատական վարչակարգի նկատմամբ, ինչը-որ իրականություն է, այլ իրենք փորձում են ասել, թե չէ՝ ընդհակառակը, ռուսները ուկրաինացիների վրա են հարձակվում, հայերն էլ հարձակվեցին մեր վրա: Թուրք-ադրբեջանական տանդեմը առաջ է քաշում այսպիսի մի ծրագիր, որ իբր հայերն են սկսել, հայերը Ռուսաստանի դաշնակից են, իսկ կոլեկտիվ Արևմուտքը Ռուսաստանին դիտում է որպես ագրեսոր պետություն, ու մեզ փորձում են էդ նժարի վրա դնել: Էս ենթատեքստը իմանալով ավելի արդյունավետ է, որպեսզի հայաստանյան լրատվամիջոցները հնարավորինս ակտիվորեն տարածեն հայկական տեսակետը, հայ օգտատերերը խելամիտ, համակարգված, ճիշտ ձևակերպումներով տարածեն հայկական տեսակետը, այլ ոչ թե մենք փակվենք, իզոլացվենք, իսկ նրանք մեր մեջքի հետևում ինչ ուզեն ասեն»:

Լուսինե Ալեքսանյան

Հետևե՛ք Euromedia24-ին
Youtube-ում`
Նիգերիայում սգո արարողության մեկնող մարդկանց նավը շրջվել է․ առնվազն 29 զոհ HAYRIK HARVEST. հայկական խոհանոցի պատմությունը՝ համերի և միջազգային խոհարարական արվեստի միջոցովԻնդոնեզիայում այրվել է հրուշակեղենի գործարան․ 24 զոհ, տասնյակ անհետ կորածներՈ՞ւմ կհասնի Կատարի գազը․ Սեուլը խնդրել է իրեն առաջնահերթություն տալԱտամնաբուժական կլինիկայի սանհանգույցում հայտնաբերվել են մարիխուանային նմանվող բուսական զանգվածԲայրամով․ Բաքուն ՀՀ նոր Սահմանադրության նախագծում տարածքային պահանջ չի տեսնումԵվրոպայում դիզելի բորսայական գինը դեռ գրեթե կրկնակի է տարեսկզբի համեմատՍահմանադրության նախագիծը պետք է մերժվի, ոչ թե վերափաթեթավորվի կամ դառնա քննարկումների առարկա«Բրենթը»՝ 92,10 դոլար, ամերիկյան նավթը՝ 83 դոլարից ցածրԹրամփը շնորհավորեց TRIPP-ի մեկնարկի կապակցությամբ և Փաշինյանին հրավիրեց Սպիտակ տուն (տեսանյութ) ԱՄՆ-ից մինչև Հորմուզ․ հրդեհներ, պայթյուններ, կրակոցներ ու սկանդալներ՝ աղմկահարույց դեպքեր (տեսանյութ) ՌԴ ՊՆ-ն հայտարարել է Ուկրաինայի էներգետիկ և նավահանգստային թիրախներին հարվածների մասինՎրաերթ-ավտովթար Խանջյան փողոցում. վիրավորը ուժային կառույցի աշխատակից է 55 000 դոլարից՝ 518․ որքա՞ն էր պետք ներդնել Թրամփի հետ ընթրելու համարՕրական 12,2-ից 9,5 միլիոն բարել․ Հորմուզով անցնող նավթի ծավալը նվազել էՆոր մեդալներ միջազգային մրցահարթակից. Պլեխանովի ուսանողները հաջողությամբ հանդես են եկել Վրաստանում Մեկնարկում են ՀՀ նորագույն պատմության տնտեսական խոշորագույն ծրագրի աշխատանքները․ Փաշինյան (տեսանյութ) Չինաստանի հետախուզությանը վերագրվող կեղծ աշխատանքի առաջարկները թիրախավորել են ԱՄՆ պաշտոնյաներինՀարավային Կորեայի կրթության նախարարը հրաժարական է տվելՄերց․ եթե Բեռլինը չմեղմեր փոխառության կանոնները, ՆԱՏՕ-ն կփլուզվերԿլիմայի համաշխարհային գագաթնաժողովը ձախողվել էՆոր Սահմանադրությունը հակաժողովրդավարական և բռնապետական միտումներ է պարունակում»․ Աբրահամյան (տեսանյութ) Արտաշատի խճուղում գնացքի վագոն է կողաշրջվել․ Փրկարար ծառայության կողմից սահմանվել է հերթապահությունՌուբիոն՝ Բեյրութին․ Լիբանանը պետք է հաշվետու լինի միայն իր քաղաքացիներինԱՄՆ հետախուզությունը հետևել է Էլիս Հուանգի չինական կապերինԱրցախն ու Հռչակագիրը՝ Սահմանադրության նախաբանից դուրս․ Փաշինյանի հրաժարականի պայմանը (տեսանյութ) Ընդդիմությունը առաջիկա գործողությունների մասին կհայտարարի․ Արթուր Խաչատրյան (տեսանյութ) Ահաբեկիչների հետ չեն բանակցում․ քանի՞ անգամ պետք է կրկնել․ Խաչատրյանը՝ Փաշինյանին (տեսանյութ) «Վճռական հաղթանակ»․ Թրամփը շնորհավորել է ՓաշինյանինԹրամփը Պուտինին ընկեր է անվանել․ Քլեյթոնը հիշեցրել է Ուկրաինայի մասինՓաշինյանի ամբողջական ուղերձը՝ նոր Սահմանադրության նախագծի վերաբերյալ Կիևին աջակցության հաջորդ քայլերը․ Մերցն ու Ռյուտեն կհանդիպեն ԲեռլինումՀրապարակվեց նոր Սահմանադրության նախագիծը. Ռուսական նավի խորտակում, լրտեսներ ու հրթիռներ (տեսանյութ) Ինչպե՞ս թույլ չեք տալու ընդդիմությանը խորհրդարան անցնել․ հարց՝ ՔՊ-ականներին (տեսանյութ) Դոհան միջնորդում է Թեհրանի ու Վաշինգտոնի միջև․ Ռուբիոն կընդունի Կատարի վարչապետինԵթե Սահմանադրության նախագիծն ի վերջո դրվի հանրաքվեի, ապա «այո»-ի ապահովման իշխանության ռազմավարությունը կառուցվելու է երեք հիմնական սյուների վրա․ Արփինե Հովհաննիսյան Թրամփը կարող է Ուկրաինային առաջարկել Հյուսիսատլանտյան դաշինքի նման անվտանգության երաշխիքներ․ ՔուշներԼրտեսական սկանդալ Կիպրոսում․ Ռուսաստանը կորցրել է երկու դիվանագետիՈւղիղ․ Տրվում է ԹՐԻՓՓ նախագծի գործնական փուլի մեկնարկը Ճաշացանկ՝ հոսանքազրկման օրերի համար․ ինչպե՞ս են աշխատում Կիևի ռեստորաններըՂրիմի կամրջով գնացքները կրկին անցնում են․ ավտոճանապարհը դեռ նորոգում ենԿամ ընդդիմությունը կտա անհրաժեշտ 6 ձայնը, կամ կգնանք արտահերթ ընտրությունների (տեսանյութ) Ռուսական դիզելի մատակարարումները Ղրղզստան և Տաջիկստան կարող են կրճատվելԵթե Հայաստանը վերածվի ադրբեջանական գաղութի, ոչ արտահերթ, ոչ էլ հերթական ընտրություններ չեն լինի․ Խաչատրյան Երևանից թռավ Մոսկվա ու ձերբակալվեց․ ո՞վ է 80-ամյա «Վալտերը»Դատախազությունը պահանջում է Կարեն Գասպարյանից բռնագանձել 10 անշարժ գույք, շուրջ 900 մլն դրամ Ուկրաինայի մի շարք մարզերում սահմանափակում են գործարաններին տրվող հոսանքըՕդեսայի մարզում բերքը ռեկորդային է, բայց հացահատիկը վաճառելը դժվարացել էՎերաքննիչը բեկանել է Աբովյան 8–ում գույքի բռնագանձման վերաբերյալ Հակակոռուպցիոն դատարանի վճիռը. գործն ուղարկվել է նոր քննության Սեուլի բորսայում անկումը հասել է 5,8 տոկոսի․ Թայբեյում գները կրկին աճել են
Ամենադիտված