Ռուսական անձնագիր ստացած ուկրաինացիները կդատվեն դավաճանության համար. Արեստովիչ
ԱշխարհՎլադիմիր Զելենսկու գրասենյակի ղեկավարի խորհրդական Ալեքսեյ Արեստովիչը Telegram-ի իր ալիքում ասել է, որ ռուսական անձնագիր կամովին ստացած ուկրաինացիները կդատապարտվեն դավաճանության համար:
Ըստ նրա՝ բացառություն կկիրառվի միայն նրանց համար, ովքեր «ստիպված» են եղել ստանալ անձնագիր կենսաթոշակի կամ այլ պատճառներով, ինչը կհաստատվի հետաքննության և դատարանի կողմից: