Ռուսաստանը դիվանագիտական միջոցներով փորձում է առաջընթացի հասնել հայ-ադրբեջանական խաղաղության պայմանագրի կնքման հարցում. Զատուլին
Արտաքին Քաղաքական
Ռուսաստանը կանի ամեն ինչ, որպեսզի խուսափի այնպիսի իրավիճակից, որում անհրաժեշտ է ուղղակի միջամտություն և ինչ-որ ռազմական գործողությունների մեկնարկ։ Այս մասին ասել է ՌԴ Պետդումայի ԱՊՀ գործերով, եվրասիական ինտեգրման և հայրենակիցների հետ կապերի հարցերով հանձնաժողովի նախագահի առաջին տեղակալ Կոնստանտին Զատուլինը։
«Ռուսաստանը պարզապես պետք է հանգիստ պահվածք պահանջի Ադրբեջանից։ Բայց այն պայմաններում, երբ Թուրքիան կանգնած է Ադրբեջանի թիկունքում, դրան դժվար է հասնել։ Ռուսաստանը դիվանագիտական միջոցներով փորձում է առաջընթացի հասնել խաղաղության պայմանագրի կնքման հարցում»,- ասել է Զատուլինը Moscow Speaks-ին տված հարցազրույցում։


















































Ամենադիտված
Ադրբեջանից ներմուծված բենզինը պետք է մնա բենզալցակայաններում, չպետք է օգտվեն դրանից (տեսանյութ)