Ադրբեջանի հանցավոր ագրեսիան ոչինչ չի կարող արդարացնել. ամբողջ հոգով կիսում ենք հայ ժողովրդի վշտի և տխրության այս ժամերը. եվրախորհրդական
Համաշխարհային ՄամուլԱդրբեջանի հանցավոր ագրեսիան ոչինչ չի կարող արդարացնել։ Այս մասին հայտարարել է Եվրախորհրդարանի պատգամավոր Ֆրանկուս-Քսավյե Բելլամին։ «Ադրբեջանը խոշոր ռազմական հարձակում է սկսել Հայաստանի դեմ։ Ֆրանսիան և Եվրոպան պետք է անհապաղ գործեն՝ հերթական պատերազմը կանխելու համար։ Մեր մայրցամաքի անվտանգությանը ուղղակիորեն սպառնում է այս նոր հակամարտությունը, բայց մենք առաջին հերթին պարտական ենք հայ ժողովրդին, ում հետ մենք ամբողջ հոգով կիսում ենք վշտի և տխրության այս ժամերը»,- ասել է նա։
Քաղաքական գործիչը կոչ է արել Եվրոպային դադարեցնել Ադրբեջանին որպես օրինական գործընկերոջ վերաբերվել։