Ֆիլիպ Ռիքերը ժամանել է Բաքու
Արտաքին Քաղաքական
Կովկասի հարցերով բանակցություններում ԱՄՆ պետքարտուղարի գլխավոր խորհրդական, ԵԱՀԿ Մինսկի խմբի ԱՄՆ համանախագահ Ֆիլիպ Ռիքերը ժամանել է Բաքու: Այս մասին հաղորդել է «Սպուտնիկ Ադրբեջան»-ը:
Այցի նպատակն է քննարկել ԱՄՆ-ի աջակցությունը Հայաստանի և Ադրբեջանի միջև հարաբերությունների կարգավորմանն ուղղված դիվանագիտական ջանքերին:
Ավելի վաղ,Ֆիլիպ Ռիքերը Երևանում էր, նա հանդիպել էր ՀՀ
պաշտոնատար անձանց հետ և քննարկել ԱՄՆ աջակցությունը տևական
խաղաղության հասնելու Հայաստանի և Ադրբեջանի դիվանագիտական
ջանքերին և Հայաստան-Թուրքիա հարաբերությունների կարգավորմանը:


















































Ամենադիտված
Ադրբեջանից ներմուծված բենզինը պետք է մնա բենզալցակայաններում, չպետք է օգտվեն դրանից (տեսանյութ)