Եվրոպայի խորհրդի գլխավոր քարտուղարը երկխոսության կոչ է արել Հայաստանին և Ադրբեջանին
ԱշխարհԵվրոպայի խորհրդի գլխավոր քարտուղար Մարիա Պեյչինովիչ-Բուրիչը հայտարարություն է արել հայ-ադրբեջանական սահմանին տիրող լարվածության վերաբերյալ:
Նա Հայաստանին և Ադրբեջանին լարվածության խաղաղ կարգավորման կոչ է արել:
Եվրոպայի խորհրդի գլխավոր քարտուղարը նշել է նաև, որ երկու երկրների սահմանների մոտ զինված բախումների մասին լուրը լուրջ մտահոգություն է առաջացնում: Մարիա Պեjչինովիչ-Բուրիչն ընդգծել է, որ Եվրախորհրդի անդամ երկրների միջև տարաձայնությունները պետք է լուծվեն բանակցությունների ճանապարհով.
«Երկու երկրների բարձրագույն իշխանությունների միջև վերջին ուղղակի շփումները եղել են խրախուսական, դրանք պետք է շարունակել: Եվրոպայի խորհրդին միանալուց հետո Ադրբեջանն ու Հայաստանը խոստացան խաղաղ ճանապարհով լուծել հակամարտությունը: Այդ պարտավորությունը պետք է հարգել։ Եվրոպայի խորհուրդը պատրաստ է աջակցել հաշտեցման ջանքերին, որոնք նպաստում են խաղաղ կարգավորմանը»: