Բժիշկը զգուշացրել է սրտի համար վտանգավոր սխալների մասին Շատ շուտով կենդանակերպի այս նշաններն երջանկության գագաթնակետին կզգան Նոյեմբերը կլինի անդարձելի կետ․ 3 կենդանակերպի նշաններ մեծ փոփոխությունների շեմին են Binance-ը հայտարարել է, որ փոխհատուցել է հաքերային հարձակման հետևանքով առաջացած վնասի 90%-ը Ինչքա՞ն կարժենա ոսկին 2027 թվականին Ֆրանսիայում կյանքի թանկացման դեմ բողոքի ցույցերին մասնակցել է շուրջ 320 հազար մարդ Ինչ են կանխատեսում աստղերը մեզ համար. աստղագուշակ նոյեմբերի 2-8-ը շաբաթվա համար Նոյեմբերի 2-8-ը շաբաթվա ֆինանսական աստղագուշակ. որ նշանները շահույթ կունենան Ռուսաստանը և ՀՀ–ն ընդլայնում են էկոհամագործակցությունը. ՌԴ ԱԳՆ ներկայացուցիչ Ինչ եղանակ է սպասվում առաջիկա օրերին Երեւանում 15-ամյա երեք երեխա ծայրահեղ ծանր վիճակում տեղափոխվել են հիվանդանոց Պատարագներ՝ թեմական եկեղեցիներում 

Մենք պետք է պարտադրենք, որ Ռուսաստանը կատարի իր պարտավորությունը. Ադրբեջանին զսպելու ի՞ նչ տեսակետներ ունեն ընդդիմադիրները

Քաղաքական

«Իմ կարծիքով մենք ունենք 2 հնարավոր սցենարներ՝ ինչու Ադրբեջանը գնաց այս հերթական ագրեսիային»,- ԼՈՒՐԵՐ.com-ի հետ զրույցում ասաց ԱԺ Հայաստան խմբակցության պատգամավոր Վահե Հակոբյանը՝ անդրադառնալով այսօր Ադրբեջանի կողմից ՀՀ սուվերեն տարածքի վրա հարձակմանը:

«Օգտվելով Ռուսաստանի այս ծանր վիճակից, Ադրբեջանը փորձեց ևս մեկ անգամ ամրագրել այն հաջողությունները, որոնց հասել էր 44-օրյա պատերազմից հետո, և մեր այս ապաշնորհ ղեկավարության շարունակական զիջումները, որոնք անդադար բնույթ են կրում, ինքը ևս մեկ անգամ ուզեց ամրագրել: 2-րդ հնարավոր է՝ Միացյալ Արևմուտքը նույնպես օգտվելով Ռուսաստանի այդ անելանելի վիճակից, փորձեց ևս մեկ օջախում ներքաշի Ռուսաստանին պատերազմական վիճակի մեջ: Եվ դրանով բացել 2-րդ ճակատ»,-ասաց Հակոբյանը:

Վահե Հակոբյանը անդրադարձավ այս վիճակից դուրս գալու իր տարբերակներին, հիշեցնելով Ռուսաստանի հետ 1997թվականին կնքված ուղիղ պայմանագրի մասին՝ Հայաստան-Ռուսաստան ռազմավարական համագործակցությունը.

«Մենք պետք է պարտադրենք, որ Ռուսաստանը կատարի իր պարտավորությունը, ինչպես նաև ակտիվ պետք է օգտագործել Իրանին, որպես մեզ բարեկամական քիչ երկրներից մեկը, որը այսօր շահագրգռված է, և իրենց պետական շահերը ինչ-որ տեղ համընկնում են նաև մեր շահերի հետ»:

Հակոբյանը այս գործում կարևորեց հետևյալ սկզբունքները, որոնց առկայության դեպքում հնարավոր կլինի հասնել հաջողության.

«Քաղաքական կամք, ցանկություն և ունակություն, ինչը որ այս իշխանությունների մոտ իսպառ բացակայում է»:

Հակոբյանի խոքով՝ այս 4 տարիների ընթացքում և′ բանակը, և′ երկրի ընդհանուր վիճակը այնպիսի մակարդակի է հասել, որ հնարավոր չի դիմակայել որևէ լուրջ մարտահրավերի:

Եթե իշխանության  հրաժարականի պահանջով ցույցեր լինեն, Հակոբյանը կմասնակցի, բայց նաև նշեց, որ այս պահին պետք է ավելի կտրուկ ու հստակ քայլեր ձեռնարկեն:

«Ամեն ինչ քննարկվում է»,-ասաց Հակոբյանն՝ անդրադառնալով ինքնապաշտպանական ջոկատներ կազմակերպելու հարցին, թե նախատեսում են արդյոք կազմակերպել:

Իսկ ահա ԱԺ նախկին պատգամավոր Նաիրա Զոհրաբյանը, խոսելով Ադրբեջանի վերջին սադրանքի մասին, ասաց.

«Ես կարդում եմ ՊՆ-ի հայտարարությունը ժամը մեկ, որն ավարտվում է նույն պարբերությամբ: Հետագա գործընթացների ողջ պատասխանատվությունը Ադրբեջանի վրա է, ես էլ ամենայն պատասխանատվությամբ հայտարարում եմ՝ հետագա բոլոր զարգացումները ունեն մեկ պատասխանատու, և այդ մեկ պատասխանատուի անունը Նիկոլ Փաշինյան է: Էսպես իրականությունից կտրված, դատարկ, ցինիկ նույնիսկ էս ողբերգության, զոհերի մեջ, երբ ամեն վայրկյան զոհերի թիվը ավելանում է, նույնիսկ էս իրավիճակում չմոռանալ անել սեփական PR-ը, Աշոտիկի, գոյություն չունեցող տնտեսական աճի, և այլնի, սա կարող է անել միայն ազգադավ իշխանության ղեկավարը: Ցավոք սրտի, էս իրավիճակը այնպիսինն է, որ Ադրբեջանը ստանալու է այն, ինչ ուզում է, դա լինելու է Մեղրիի միջանցքը, ստանալու է իր ուզած ճանապարհով, իր ուզած քարտեզով, և դրան որևէ մեկը չի ընդդիամանալու, որովհետև մենք ունենք ադրբեջանահպատակ իշխանություն, մենք չունենք ընդդիմություն, և մենք ունենք հասարակություն, որ ոչ մի բանի չի արձագանքում»:

Զոհրաբյանը թիվ մեկ մեղավոր տեսնում է Նիկոլ Փաշինյանին՝ նշելով, որ վարչապետը խճճվել է իր իսկ խոստումներում:

«Նիկոլ Փաշինյանը խճճվել է Բրյուսել, Արևմուտք, Ռուսաստան, ԱՄՆ, Ադրբեջան. իրար հակասող խոստումներում: Խճճվել է գրավոր և բանավոր պայմանավորվածությունների սարդոստայնում: Խճճվել է  Ալիևին տված բանավոր խոստումների թակարդում, ու հիմա եկել է պատասխան տալու ժամանակը, ցավոք սրտի, այդ պատասխանը տրվում է Հայաստանի ինքնիշխանության հաշվին, և, ցավոք սրտի, այդ պատասխան տալու արդյունքում զոհվում են մեր երեխաները»:

Այս վիճակից դուրս գալու միակ լուծումը Զոհրաբյանի կարծիքով Նիկոլ Փաշինյանի հրաժարականն է:

«Իր հրաժարականի դեպքում մենք կունենայինք որոշակի ժամանակ, ունենալով նոր բանակցող այս արհավիրքը կասեցնելու համար»:

Զոհրաբյանը շեշտեց, որ կմասնակցի բոլոր լուրջ ցույցերին:

«Երբ լինեն լուրջ ուժեր, ովքեր ունեն իրենց բոլոր հետագա քայլերի ճանապարհային քարտեզը, ես կմասնակցեմ»:

Հետևե՛ք Euromedia24-ին
Youtube-ում`
Բժիշկը զգուշացրել է սրտի համար վտանգավոր սխալների մասին Շատ շուտով կենդանակերպի այս նշաններն երջանկության գագաթնակետին կզգան Նոյեմբերը կլինի անդարձելի կետ․ 3 կենդանակերպի նշաններ մեծ փոփոխությունների շեմին են Binance-ը հայտարարել է, որ փոխհատուցել է հաքերային հարձակման հետևանքով առաջացած վնասի 90%-ը Ինչքա՞ն կարժենա ոսկին 2027 թվականին Ֆրանսիայում կյանքի թանկացման դեմ բողոքի ցույցերին մասնակցել է շուրջ 320 հազար մարդ Ինչ են կանխատեսում աստղերը մեզ համար. աստղագուշակ նոյեմբերի 2-8-ը շաբաթվա համար Նոյեմբերի 2-8-ը շաբաթվա ֆինանսական աստղագուշակ. որ նշանները շահույթ կունենան Ռուսաստանը և ՀՀ–ն ընդլայնում են էկոհամագործակցությունը. ՌԴ ԱԳՆ ներկայացուցիչ Ինչ եղանակ է սպասվում առաջիկա օրերին Երեւանում 15-ամյա երեք երեխա ծայրահեղ ծանր վիճակում տեղափոխվել են հիվանդանոց Պատարագներ՝ թեմական եկեղեցիներում Դոնալդ Թրամփը դեռևս որոշում չի կայացրել Իրանի դեմ լայնածավալ ռшզմական գործողությունները վերսկսելու վերաբերյալ. Ռուբիո Ֆրանսիայի խորհրդարանը հավանություն է տվել Netflix-ի, Google-ի և Meta-ի տվյալների յուրաքանչյուր գիգաբայթի դիմաց հարկ սահմանելուն Ականջահաճո կանաչ էներգիան այլևս ՀՀ-ն գաղութացնելու Ադրբեջանի քաղաքականության կարևորագույն բաղադրիչն է․ Խաչատրյան ԱՄՆ Կոնգրեսի ընտրություններում վաղաժամ քվեարկությունը գերազանցել է 2022 թվականի ռեկորդը Ալբանիայի մայրաքաղաքում ոստիկանությունը ցուցարարների դեմ ջրցան մեքենաներ և արցունքաբեր գազ է կիրառել «Շտուտգարտ»-ը գոլառատ խաղում հաղթեց «Բայեր»-ին. այլ արդյունքներ Զինծառայողի դի է հայտնաբերվել՝ հրազենային վնասվածքով Փաշինյանն ընդունել է IN Groupe և «Կորպորասիոն Ամերիկա օդանավակայաններ» ընկերությունների ղեկավարներին Մոջթաբա Խամենեին հրաման է տվել երկրի զինված ուժերին Ջեյմս Ուեբը բացահայտել է 11-ժամյա տարով և ծայրահեղ շոգով մոլորակի գաղտնիքը Սիրիան դիտարկում է Թուրքիայի, Սաուդյան Արաբիայի և Պակիստանի պաշտպանական դաշինքին միանալու հնարավորությունը Ֆրանսիայում բողոքի ցույցերի ժամանակ բախումներ են բռնկվել. մի քանի քաղաքներում լարված իրավիճակ է արձանագրվել Հունգարիան կխստացնի էլեկտրական ինքնագլորների օգտագործման կանոնները՝ ՃՏՊ-ների թվի 73 տոկոս աճից հետո ՌԴ-ում ԱՄՆ դեսպանությունը նախազգուշացրել է Մոսկվայի «Ցարիցինո» թանգարան-արգելոցում զանգվածային զոհերի սպառնալիքի մասին Արարատ Միրզոյանը և Ջասեմ Մուհամմադ ալ-Բուդայվին մտքեր են փոխանակել Մերձավոր Արևելքում իրադրության և դրա հանգուցալուծման ուղղությամբ հնարավոր քայլերի շուրջ Ոստիկանությունը դադարեցրել է բողոքի ակցիան Գերմանիայի Շտուտգարտ քաղաքում՝ ճայթռուկների և դիմակավորված մասնակիցների պատճառով Ռուսաստանի ԱԴԾ-ն հայտնել է Մոսկվայում ահաբեկչության նախապատրաստման մասին ԱՄՆ-ից տեղեկություն ստանալու մասին Իրանը քննարկել է ԱՄՆ փոխնախագահ Վենսի նամակը, սակայն Վաշինգտոնի հետ ուղիղ բանակցություններ չի նախատեսում 4 զինծառայող է կալանավորվել ժամկետային Արամայիս Գեւորգյանին ինքնասպшնության հասցնելու մեղադրանքով Էլեկտրաէներգիայի ընդհատումներ կլինեն Երևանում և մարզերում Հռոմեական գավաթը փոխում է գույնը՝ կախված լույսի անկյունից (տեսանյութ)Թրքուհի Էլիֆ Էրալփը կարող է դառնալ Բեռլինի առաջին կին քաղաքապետը, եթե «Ձախերը» սոցիալ-դեմոկրատների և «Կանաչների» հետ համաձայնության գան կոալիցիա կազմելու շուրջ Սերգեյ Բագրատյանն ընտրվել է Երևանի շախմատի ֆեդերացիայի նախագահ Էրդողանը Ստամբուլում հանդիպել է Զելենսկու հետ Արթուր Ոսկանյանը, Հովհաննես Հակոբյանն ու Էրիկ Հովսեփյանը՝ ԱԱ բրոնզե մեդալակիրներ Գոռ Սահակյանը չի շարունակի պայքարն աշխարհի առաջնությունում Հնդկաստանում հյուրանոցի լողավազանում տեղի ունեցած միջադեպի հետևանքով զոհվել են Lufthansa ավիաընկերության բորտուղեկցորդն ու Սլովակիայի քաղաքացին Քննարկվել է ՀՀ և բրազիլական ինքնաթիռաշինական համաշխարային ընկերության միջև համագործակցության հնարավոր հեռանկարները Այսօր Վանաձորում վթարի է ենթարկվել շտապօգնության մեքենա, որը միացված շչակով ու փարոսիկներով ծանր վիճակում գտնվող հիվանդ էր տեղափոխում. պարզաբանում Կենդանակերպի այս նշանների համար այսօր բազմաթիվ գաղտնիքներ կբացահայտվեն Ինչու՞ սերկևիլը չպետք է ուտել հում վիճակում, դեղորայք ընդունելիս և որո՞նք են դրա սերմերի վտանգները. բացատրում է սննդաբանը Ուկրաինային Patriot համակարգի 500 հրթիռների մատակարարումն ակնկալվում է 2030 թվականից հետո․ ԶԼՄ Լատվիան անժամկետ արգելել է Քսենիա Սոբչակի և Կոնստանտին Բոգոմոլովի մուտքը երկիր Apple-ը նորից աշխարհի ամենաթանկ ընկերությունն է. Bloomberg Բժիշկը բացատրել է, թե ինչ վտանգների մասին կարող է վկայել մատների թմրածությունը Բժիշկը մատնանշել է առօրյա սովորություններ, որոնք բարձրացնում են խոլեստերինի մակարդակը Զելենսկիի գրասենյակը խոստովանել է Ուկրաինայի կախվածությունը ԱՄՆ հետախուզությունիցUFC-ի չեմպիոն Մախաչևը խոսել է կարիերան ավարտելու հնարավորության մասին
Ամենադիտված