Ուկրաինան Հայաստանին ու Ադրբեջանին կոչ է արել հարգել միմյանց ինքնիշխանությունն ու տարածքային ամբողջականությունը
Արտաքին Քաղաքական
Ուկրաինայի արտգործնախարարությունը մեկնաբանել է Հայաստանի և Ադրբեջանի միջև սահմանային լարվածությունը:
«Կիևն ուշադրությամբ հետևում է վերջին իրադարձություններին Ադրբեջանի և Հայաստանի սահմանին։ Կողմերին կոչ ենք անում հակամարտությունը լուծել քաղաքական-դիվանագիտական ճանապարհով՝ միջազգային իրավունքի նորմերին համապատասխան, մասնավորապես՝ պետությունների միջազգայնորեն ճանաչված սահմաններում ինքնիշխանության ու տարածքային ամբողջականության նկատմամբ հարգանքի հիման վրա»,- նշված է Ուկրաինայի ԱԳՆ խոսնակ Օլեգ Նիկոլենկոյի մեկնաբանության մեջ։
Պաշտոնյան նաև կարծիք է հայտնել, որ Ռուսաստանի միջնորդական ջանքերն ու խաղաղապահ առաքելությունն անիմաստ են:


















































Ամենադիտված
«Լևոն արքայի» նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել տնային կալանքը (տեսանյութ)