Հայաստանի խնդրանքով ՀԱՊԿ առցանց գագաթնաժողովը կսկսվի ժամը 19:30-ին
Արտաքին Քաղաքական
Ռուսաստանի նախագահի միջազգային հարցերով օգնական Յուրի Ուշակովը հայտնել է, որ երեքշաբթի ժամը 18:30-ին (Երևանի ժամանակով` 19:30-ին) Հայաստանի խնդրանքով տեսակոնֆերանսի ձևաչափով տեղի կունենա ՀԱՊԿ Հավաքական անվտանգության խորհրդի նիստ՝ կապված հայ-ադրբեջանական սահմանին իրավիճակի սրման հետ:
Նա հավելել է, որ Ռուսաստանն այժմ մշտական սերտ կապի մեջ է Բաքվի և Երևանի հետ ինչպես դիվանագիտական, այնպես էլ ռազմական առումներով։
Նրա խոսքով՝ «Մոսկվան չափազանց անհանգստացած է իրավիճակի սրմամբ»։


















































Ամենադիտված
«Լևոն արքայի» նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել տնային կալանքը (տեսանյութ)