Ինդոնեզիայում այրվել է հրուշակեղենի գործարան․ 24 զոհ, տասնյակ անհետ կորածներ Ո՞ւմ կհասնի Կատարի գազը․ Սեուլը խնդրել է իրեն առաջնահերթություն տալ Ատամնաբուժական կլինիկայի սանհանգույցում հայտնաբերվել են մարիխուանային նմանվող բուսական զանգված Բայրամով․ Բաքուն ՀՀ նոր Սահմանադրության նախագծում տարածքային պահանջ չի տեսնում Եվրոպայում դիզելի բորսայական գինը դեռ գրեթե կրկնակի է տարեսկզբի համեմատ Սահմանադրության նախագիծը պետք է մերժվի, ոչ թե վերափաթեթավորվի կամ դառնա քննարկումների առարկա «Բրենթը»՝ 92,10 դոլար, ամերիկյան նավթը՝ 83 դոլարից ցածր Թրամփը շնորհավորեց TRIPP-ի մեկնարկի կապակցությամբ և Փաշինյանին հրավիրեց Սպիտակ տուն (տեսանյութ) ԱՄՆ-ից մինչև Հորմուզ․ հրդեհներ, պայթյուններ, կրակոցներ ու սկանդալներ՝ աղմկահարույց դեպքեր (տեսանյութ) Վրաերթ-ավտովթար Խանջյան փողոցում. վիրավորը ուժային կառույցի աշխատակից է 55 000 դոլարից՝ 518․ որքա՞ն էր պետք ներդնել Թրամփի հետ ընթրելու համար Օրական 12,2-ից 9,5 միլիոն բարել․ Հորմուզով անցնող նավթի ծավալը նվազել է 

Համահայկական ու համաժողովրդային դիմադրություն Ադրբեջանի բարբարոսությունների դեմ. Արամ Ա կաթողիկոս

Հասարակություն

Մեծի Տանն Կիլիկիո Արամ Ա կաթողիկոսը պատգամ է հղել սեպտեմբերի 13-ին Հայաստանի դեմ Ադրբեջանի սանձազերծած ագրեսիայի վերաբերյալ՝ շեշտելով.

«Այո՛, հայոց բանակին կողքին համահայկական ու համաժողովրդային դիմադրութիւն ցեղապաշտ, արիւնարբու ու յարձակողապաշտ Ազրպէյճանի դէմ: Փաստօրէն այլ ճանապարհ չկայ»։

Ինչպես տեղեկացնում է Մեծի Տանն Կիլիկիո կաթողիկոսությունը, Արամ Ա կաթողիկոսը նաև նշել է. «Երբ 4-օրեայ ու 44-օրեայ պատերազմներով ու ապա շարունակուող յարձակումներով Ազրպէյճան կը փորձէ ինքնիշխան ու խաղաղ ապրելու մեր ժողովուրդին իրաւունքը խլել:

Երբ անտեսելով միջազգային օրէնքը, թէ՛ պատերազմի եւ թէ՛ զինադադարի շրջանին, կը փորձէ դիմել անմարդկային ու անարգ միջոցներու:

Երբ արհամարհելով քաղաքական բանակցութիւնները, կը փորձէ զէնքի ուժով ինքզինք պարտադրել:

Երբ իր անպատասխանատու մօտեցումով, յարձակողապաշտ ոճով եւ բիրտ միջոցներով կը փորձէ իր տեսակէտները պարտադրել նոյնիսկ միջազգային համայնքին...:

Ո՛չ, կարելի չէ ընդունիլ անմեղ զոհերով ու պատերազմական գերիներով հպարտացող ներկայ ժամանակներու ցեղասպանին շարունակուող ոճիրը:

Ո՛չ, կարելի չէ ընդունիլ Հայաստանին հողային ամբողջականութիւնը ու անվտանգութիւնը բիրտ ուժի գործածութեամբ վտանգող Ազրպէյճանի նկրտումները:

Ո՛չ, կարելի չէ ոչ-քաղաքակիրթ միջոցներով մեր ժողովուրդի արժանապատուութիւնը վիրաւորող պետութեան մը անպատասխանատու վերաբերումը:

Արդ, Հայաստանի հանրապետութեան հողային ամբողջականութիւնը ու գերիշխանութիւնը վտանգող ճակատագրական այս կացութեան դիմաց՝

Անհրաժեշտ է դուռը թակել բոլոր բարեկամ եւ ոչ-բարեկամ երկիրներուն, մօտաւոր եւ հեռաւոր ղեկավարներուն, շրջանային թէ միջազգային կազմակերպութիւններուն:

Անհրաժեշտ է իրաւական միջոցներով անպատժելիութեան քողը վար առնել Ազրպէյճանի վրայէն:

Անհրաժեշտ է հայոց բանակի կողքին համահայկական ու համաժողովրդային դիմադրութեան զանգը հնչեցնել: Սա մեր ժողովուրդին արդար իրաւունքն է: Իր գոյութիւնը, անկախութիւնը, անվտանգութիւնը պահելու կոչուած ժողովուրդի մը հաւաքական դիմադրութիւնը մարդկային իրաւունքներուն անբաժան մասը կը կազմէ:

Ազրպէյճանը պէտք է իմանայ, որ Հայաստանի ու Արցախի կողքին իր դիմաց կը գտնուի նա՛եւ Սփիւռքը, մեր ո՛ղջ ժողովուրդը՝ իր ամբողջ կարողականութեամբ. հետեւաբար ան չի կրնար մեր ժողովուրդին հաւաքական կամքը ընկճել:

Ազրպէյճանը պէտք է իմանայ, որ մեր ժողովուրդի հին ասացուածքին համաձայն «որ ո՛չ լուիցէ բանիւ, լուիցէ գանիւ» (ան որ խօսքով չի հասկնար, գաւազանով միայն կը հասկնայ):

Փաստօրէն ներկայ քաղաքակիրթ աշխարհին մէջ Ազրպէյճանը խօսքի լեզուէն չ'ուզեր հասկնալ: Հետեւաբար, անոր հետ հարկ է խօսիլ գաւազանի լեզուով՝ դիմելով համաժողովրդային դիմադրութեան բոլոր միջոցներով, բոլոր մարզերէն ներս ու բոլոր մակարդակներու վրայ:

Հարկ է դիմել համահայկական դիմադրութեան ամրապնդելով մեր ներքին միասնականութիւնը՝ Հայաստան-Արցախ-Սփիւռք ղեկավարներու շուտափոյթ ու միատեղ հանդիպումով եւ մեր ողջ ազգին մարդուժին ու ներուժին համախմբումով»:

Հետևե՛ք Euromedia24-ին
Youtube-ում`
Ինդոնեզիայում այրվել է հրուշակեղենի գործարան․ 24 զոհ, տասնյակ անհետ կորածներՈ՞ւմ կհասնի Կատարի գազը․ Սեուլը խնդրել է իրեն առաջնահերթություն տալԱտամնաբուժական կլինիկայի սանհանգույցում հայտնաբերվել են մարիխուանային նմանվող բուսական զանգվածԲայրամով․ Բաքուն ՀՀ նոր Սահմանադրության նախագծում տարածքային պահանջ չի տեսնումԵվրոպայում դիզելի բորսայական գինը դեռ գրեթե կրկնակի է տարեսկզբի համեմատՍահմանադրության նախագիծը պետք է մերժվի, ոչ թե վերափաթեթավորվի կամ դառնա քննարկումների առարկա«Բրենթը»՝ 92,10 դոլար, ամերիկյան նավթը՝ 83 դոլարից ցածրԹրամփը շնորհավորեց TRIPP-ի մեկնարկի կապակցությամբ և Փաշինյանին հրավիրեց Սպիտակ տուն (տեսանյութ) ԱՄՆ-ից մինչև Հորմուզ․ հրդեհներ, պայթյուններ, կրակոցներ ու սկանդալներ՝ աղմկահարույց դեպքեր (տեսանյութ) ՌԴ ՊՆ-ն հայտարարել է Ուկրաինայի էներգետիկ և նավահանգստային թիրախներին հարվածների մասինՎրաերթ-ավտովթար Խանջյան փողոցում. վիրավորը ուժային կառույցի աշխատակից է 55 000 դոլարից՝ 518․ որքա՞ն էր պետք ներդնել Թրամփի հետ ընթրելու համարՕրական 12,2-ից 9,5 միլիոն բարել․ Հորմուզով անցնող նավթի ծավալը նվազել էՆոր մեդալներ միջազգային մրցահարթակից. Պլեխանովի ուսանողները հաջողությամբ հանդես են եկել Վրաստանում Մեկնարկում են ՀՀ նորագույն պատմության տնտեսական խոշորագույն ծրագրի աշխատանքները․ Փաշինյան (տեսանյութ) Չինաստանի հետախուզությանը վերագրվող կեղծ աշխատանքի առաջարկները թիրախավորել են ԱՄՆ պաշտոնյաներինՀարավային Կորեայի կրթության նախարարը հրաժարական է տվելՄերց․ եթե Բեռլինը չմեղմեր փոխառության կանոնները, ՆԱՏՕ-ն կփլուզվերԿլիմայի համաշխարհային գագաթնաժողովը ձախողվել էՆոր Սահմանադրությունը հակաժողովրդավարական և բռնապետական միտումներ է պարունակում»․ Աբրահամյան (տեսանյութ) Արտաշատի խճուղում գնացքի վագոն է կողաշրջվել․ Փրկարար ծառայության կողմից սահմանվել է հերթապահությունՌուբիոն՝ Բեյրութին․ Լիբանանը պետք է հաշվետու լինի միայն իր քաղաքացիներինԱՄՆ հետախուզությունը հետևել է Էլիս Հուանգի չինական կապերինԱրցախն ու Հռչակագիրը՝ Սահմանադրության նախաբանից դուրս․ Փաշինյանի հրաժարականի պայմանը (տեսանյութ) Ընդդիմությունը առաջիկա գործողությունների մասին կհայտարարի․ Արթուր Խաչատրյան (տեսանյութ) Ահաբեկիչների հետ չեն բանակցում․ քանի՞ անգամ պետք է կրկնել․ Խաչատրյանը՝ Փաշինյանին (տեսանյութ) «Վճռական հաղթանակ»․ Թրամփը շնորհավորել է ՓաշինյանինԹրամփը Պուտինին ընկեր է անվանել․ Քլեյթոնը հիշեցրել է Ուկրաինայի մասինՓաշինյանի ամբողջական ուղերձը՝ նոր Սահմանադրության նախագծի վերաբերյալ Կիևին աջակցության հաջորդ քայլերը․ Մերցն ու Ռյուտեն կհանդիպեն ԲեռլինումՀրապարակվեց նոր Սահմանադրության նախագիծը. Ռուսական նավի խորտակում, լրտեսներ ու հրթիռներ (տեսանյութ) Ինչպե՞ս թույլ չեք տալու ընդդիմությանը խորհրդարան անցնել․ հարց՝ ՔՊ-ականներին (տեսանյութ) Դոհան միջնորդում է Թեհրանի ու Վաշինգտոնի միջև․ Ռուբիոն կընդունի Կատարի վարչապետինԵթե Սահմանադրության նախագիծն ի վերջո դրվի հանրաքվեի, ապա «այո»-ի ապահովման իշխանության ռազմավարությունը կառուցվելու է երեք հիմնական սյուների վրա․ Արփինե Հովհաննիսյան Թրամփը կարող է Ուկրաինային առաջարկել Հյուսիսատլանտյան դաշինքի նման անվտանգության երաշխիքներ․ ՔուշներԼրտեսական սկանդալ Կիպրոսում․ Ռուսաստանը կորցրել է երկու դիվանագետիՈւղիղ․ Տրվում է ԹՐԻՓՓ նախագծի գործնական փուլի մեկնարկը Ճաշացանկ՝ հոսանքազրկման օրերի համար․ ինչպե՞ս են աշխատում Կիևի ռեստորաններըՂրիմի կամրջով գնացքները կրկին անցնում են․ ավտոճանապարհը դեռ նորոգում ենԿամ ընդդիմությունը կտա անհրաժեշտ 6 ձայնը, կամ կգնանք արտահերթ ընտրությունների (տեսանյութ) Ռուսական դիզելի մատակարարումները Ղրղզստան և Տաջիկստան կարող են կրճատվելԵթե Հայաստանը վերածվի ադրբեջանական գաղութի, ոչ արտահերթ, ոչ էլ հերթական ընտրություններ չեն լինի․ Խաչատրյան Երևանից թռավ Մոսկվա ու ձերբակալվեց․ ո՞վ է 80-ամյա «Վալտերը»Դատախազությունը պահանջում է Կարեն Գասպարյանից բռնագանձել 10 անշարժ գույք, շուրջ 900 մլն դրամ Ուկրաինայի մի շարք մարզերում սահմանափակում են գործարաններին տրվող հոսանքըՕդեսայի մարզում բերքը ռեկորդային է, բայց հացահատիկը վաճառելը դժվարացել էՎերաքննիչը բեկանել է Աբովյան 8–ում գույքի բռնագանձման վերաբերյալ Հակակոռուպցիոն դատարանի վճիռը. գործն ուղարկվել է նոր քննության Սեուլի բորսայում անկումը հասել է 5,8 տոկոսի․ Թայբեյում գները կրկին աճել ենԿլիմայական բանակցությունները ձախողվեցին․ Ավստրալիայում պահանջում են Բոուենի հրաժարականըԱբովյան 8 հասցեում գտնվող գույքի բռնագանձման վերաբերյալ Դատախազության հայցով` Վերաքննիչ հակակոռուպցիոն դատարանը բեկանել է Հակակոռուպցիոն դատարանի վճիռը
Ամենադիտված