ՀԱՊԿ նիստում առաջարկվել է գլխավոր քարտուղարին գործուղել հայ-ադրբեջանական սահմանագիծ. ԶԼՄ
Համաշխարհային ՄամուլԲելառուսը մշտապես հիմք է ընդունել Հայաստանի և Ադրբեջանի միջև հակամարտության ոչ այլընտրանքային խաղաղ կարգավորումը՝ բացառապես քաղաքական և դիվանագիտական մեթոդներով։ ՀԱՊԿ Հավաքական անվտանգության խորհրդի արտահերթ նիստի ժամանակ նման կարծիք է հայտնել Բելառուսի Անվտանգության խորհրդի պետքարտուղար Ալեքսանդր Վոլֆովիչը՝ կարծիք հայտնելով, որ ստեղծված իրավիճակը պահանջում է մանրակրկիտ ուսումնասիրություն, գրում է «ԲԵԼՏԱ» գործակալությունը:
Ըստ աղբյուրի՝ ՀԱՊԿ նիստում առաջարկվել է կազմակերպության գլխավոր քարտուղարին գործուղել Հայաստանի և Ադրբեջանի սահմանագիծ, ստեղծել աշխատանքային խումբ ստեծված իրավիճակը վերլուծելու համար:
Հիշեցնենք, որ քիչ առաջ ավարտվել է ՀԱՊԿ Հավաքական անվտանգության խորհրդի արտահերթ նիստը, այն գումարվել է Հայաստանի հանրապետության նախաձեռնությամբ։