Մակրոնն Ալիևին կոչ է արել վերադառնալ հրադադարի պահպանմանը
Արտաքին ՔաղաքականՖրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը հեռախոսազրույց է ունեցել Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ և կոչ արել նրան վերադառնալ Բաքվի և Երևանի միջև հրադադարի պահպանմանը։ Այս մասին հայտնում են Ֆրանսիայի ղեկավարի աշխատակազմից։
«Նախագահ Ալիևի հետ հեռախոսազրույցում նախագահ Մակրոնն ընդգծել է հրադադարի պահպանմանը վերադառնալու անհրաժեշտությունը»,- Ելիսեյան պալատի խոսքերն է մեջբերում Agence France Presse-ը։
Ավելի վաղ Մակրոնը հեռախոսազրույց է ունեցել Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ։