ԵՄ հատուկ ներկայացուցիչը սեպտեմբերի 14-ին կժամանի Հարավային Կովկասի տարածաշրջան
Արտաքին Քաղաքական
ԵՄ հատուկ ներկայացուցիչ Տոյվո Կլաարը սեպտեմբերի 14-ին կժամանի Հարավային Կովկասի տարածաշրջան։ Այս մասին Ադրբեջանի արտգործնախարար Ջեյհուն Բայրամովի հետ հեռախոսազրույցում հայտարարել է եվրոպական դիվանագիտության ղեկավար Ժոզեպ Բորելը։
Կողմերը քննարկել են հայ-ադրբեջանական սահմանին տիրող իրավիճակը, եւ Բորելը լարվածությունը թուլացնելու եւ հրադադարի ռեժիմը պահպանելու կոչ է արել։
Եվրոպական դիվանագիտության ղեկավարը կարծում է, որ կողմերին խաղաղ երկխոսություն է անհրաժեշտ։


















































Ամենադիտված
Ադրբեջանից ներմուծված բենզինը պետք է մնա բենզալցակայաններում, չպետք է օգտվեն դրանից (տեսանյութ)