Ուկրաինան «զգալի առաջընթաց է գրանցել». Բայդեն
Համաշխարհային ՄամուլԱՄՆ նախագահ Ջո Բայդենը կարծում է, որ Ուկրաինան «զգալի առաջընթաց» է գրանցել ռազմական գործողությունների ընթացքում, սակայն դեռ «երկար ճանապարհ ունի անցնելու»։
«Ակնհայտ է, որ Ուկրաինան զգալի առաջընթաց է գրանցել, բայց ես կարծում եմ, որ դեռ երկար ճանապարհ կա անցնելու»,- ասել է նա Սպիտակ տան լրագրողներին, գրում է Ռիա Նովոստին։
Հարցին, թե արդյո՞ք ռազմական գործողությունների ներկայիս ընթացքը համարում է «շրջադարձային», Բայդենը պատասխանել է. «Այդ հարցին պատասխան չկա։ Դժվար է ասել»։