Վրաստանի ԱԳՆ-ն Հայաստանին և Ադրբեջանին կոչ է արել նստել խաղաղ բանակցությունների շուրջ
Վրաստան«Մեծ անհանգստությամբ հետևում ենք հայ-ադրբեջանական սահմանին տեղի ունեցած էսկալացիային և դրա հետևանքով առաջացած հակամարտությանը»:
Այս մասին ասված է Վրաստանի արտաքին գործերի նախարարության հայտարարության մեջ:
«Տեղեկություններ կան, որ բախումների հետևանքով զոհեր և վիրավորներ կան: Անհրաժեշտ է, որպեսզի կողմերը նստեն բանակցությունների սեղանի շուրջ և դադարեցնեն իրավիճակի հետագա սրացումը: Հակամարտության ցանկացած էսկալացիա բացասաբար է ազդում ընդհանրապես տարածաշրջանի անվտանգության վրա: Այդ համատեքստում հատուկ նշանակություն ունեն միջազգային հանրության համատեղ ջանքերը՝ լարվածության թուլացման և երկխոսության վերսկսման ուղղությամբ:
Վրաստանը հավատարիմ է տարածաշրջանում խաղաղության և կայունության հաստատման գործընթացում իր ակտիվ մասնակցությանը, երկխոսություն վարելով հակամարտության կողմերի միջև»,-ասված է գերատեսչության հայտարարության մեջ: