Կուղարկի՞ Ղազախստանը խաղաղապահներ հայ-ադրբեջանական սահման. ԱԳՆ-ից արձագանքել են
ԱշխարհՀայ-ադրբեջանական սահմանին ղազախ խաղաղապահներ ուղարկելու հարցն օրակարգում չէ:
Այս մասին լրագրողներին ասել է Ղազախստանի արտաքին գործերի նախարար Մուխթար Թլեուբերդին:
Ըստ նրա՝ այժմ առաջնահերթ խնդիրը հայ-ադրբեջանական սահմանի սահմանազատման և սահմանագծման հարցերով համատեղ հանձնաժողովի աշխատանքների վերսկսումն է:
«Մենք պատրաստ ենք կիսվելու մեր փորձով, քանի որ սահմանագծել ենք մեր սահմանը ցամաքի և նույնիսկ ծովային սահմանի ողջ երկայնքով։ Դեմարկացիան գրեթե ավարտված է բոլոր պետությունների հետ, բացի Ռուսաստանից: Ռուսաստանի հետ այդ գործընթացը, հավանաբար, կպահանջի ևս 2-3 տարի»,- ասել է նախարարը: