Տաջիկստանը ևս արձագանքել է հայ-ադրբեջանական սահմանին շարունակվող բախումներին
Արտաքին Քաղաքական
Տաջիկստանի վարչապետ Կոխիր Ռասուլզոդան կոչ է արել հայ-ադրբեջանական սահմանին տիրող լարված իրավիճակը կարգավորել դիվանագիտական ճանապարհով:
Այս մասին նա ասել է ՀԱՊԿ հավաքական անվտանգության խորհրդի արտահերթ նիստում, հայտնում է «Խովար» ազգային լրատվական գործակալությունը:
Ռասուլզոդան Հայաստանի և Ադրբեջանի միջև լարվածության առնչությամբ հայտնել է տաջիկական կողմի մտահոգությունը, ընդգծելով հետագա սրացում թույլ չտալու կարևորությունը, ինչպես նաև խնդրի՝ դիվանագիտական ու քաղաքական ճանապարհով շուտափույթ կարգավորման անհրաժեշտությունը:


















































Ամենադիտված
«Լևոն արքայի» նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել տնային կալանքը (տեսանյութ)