Մեքենան գլորվել է ձորակը. 28-ամյա վարորդը մահացել է. կա երեք վիրավոր
Արտակարգ Պատահար
Սեպտեմբերի 13-ին, ժամը 10.00-ի սահմաններում, «Միցուբիշի» մակնիշի մեքենան Երևան-Մեղրի ճանապարհի 94-րդ կմ-ին դուրս է եկել երթևեկելի գոտուց և գլորվելով հայտնվել ձորակում:
Ոստիկանությունից հայտնում են, որ վարորդը և երեք ուղևորները մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց, որտեղ վարորդը՝ 28-ամյա Միհրան Ասատրյանը, մահացել է:
Կատարվում է նախաքննություն:


















































Ամենադիտված
Ադրբեջանից ներմուծված բենզինը պետք է մնա բենզալցակայաններում, չպետք է օգտվեն դրանից (տեսանյութ)