Նոր պատերա՞զմ. Ղրղզստանի և Տաջիկստանի սահմանին հրաձգություն է սկսվել
ԱշխարհՂրղզստանի և Տաջիկստանի սահմանին հերթական հրաձգությունն է սկսվել երկու երկրների ռազմական ուժերի միջեւ։
Այս մասին ՌԻԱ Նովոստի-ին հայտնել է Ղրղզստանի Ազգային անվտանգության պետական կոմիտեի սահմանապահ ծառայությունը։
«Բաթկենի շրջանի Կաք-Սաի շրջանում Տաջիկստանի սահմանապահները կրակ են բացել Ղրղզստանի սահմանապահ ջոկատի պահակակետի ուղղությամբ: Ղրղզստանի սահմանապահները պատասխան կրակ են բացել: Փոխհրաձգությունը շարունակվում է»,-ասել է գերատեսչության խոսնակը:
Դուշանբեն իր հերթին Բիշքեկին մեղադրել է սահմանային սադրանք հրահրելու մեջ:
Պաշտոնական տվյալների համաձայն՝ Ղրղզստանում կրակոցների հետևանքով վիրավորվել է 2 սահմանապահ, տաջիկակական կողմից կա 1 զոհ, 2 վիրավոր: Սահմանի այս հատվածը պարբերաբար դառնում է կոնֆլիկտային գոտի տեղի բնակչության և երկու երկրների սահմանապահների միջև: