Մտահոգված ենք հայ-ադրբեջանական սահմանին վերսկսված մարտերի կապակցությամբ. Չեխիայի ԱԳՆ
Աշխարհ«Չեխիան մտահոգված է հայ-ադրբեջանական սահմանին վերսկսված մարտերով, որոնք, ցավոք, ուղեկցվում են մարդկային զոհերով: Ոչ մի ռազմական բախում տևական խաղաղություն չի բերի Հարավային Կովկասին»:
Այս մասին նշված է Չեխիայի արտաքին գործերի նախարարության թվիթերյան էջում:
Պաշտոնական Պրահան կարևորել է խաղաղ բանակցությունների շարունակությունը: